2017-ին Աֆղանստանում խաղարարար առաքելություն է իրականացրել 1740 վրաստանցի զինծառայող

Աֆղանստան

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին ներկայացնելով ոլորտի հերթական զեկույցը նշել է, որ 2017 թվականին Աֆղանստանում խաղաղարար առաքելություններին 1740 վրաստանցի զինծառայող է մասնակցել:

«ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների հետ հավատարիմ ենք մեր որոշմանը, որը աշխարհում խաղաղություն հաստատելու խնդիր է ունի»,- հայտարարել է Իզորիան:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Resolute Support» առաքելությունը իրականացվում է 2015 թվականից: ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի կառավարության միջև ձեռքբերված համաձայնությամբ երկրում 13 հազար զինվորական խաղաղարար առաքելություն է իրականացնում։ Նրանց հիմնական գործառույթը Աֆղանստանի իրավապահ մարմիններին խորհրդատվություն տրամադրելն է ու ծառայողների համար վարժանքների անցկացումը:

Լուսանկարը Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական էջից է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>