2017 թվականից առգրավվել է 8023 միավոր կեղծ թղթադրամ

Վրաստանի օրինապահները 2017 թվականից մինչև 2018 թվականի հունվարը ներառյալ ընդհանուր առմամբ առգրավել են 8023 միավոր կեղծ թղթադրամ:

Վրաստանի ֆինանսների նախարարության հետախուզական ծառայության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականից սույն թվականի հունվարը ներառյալ երկրում գրանցվել է կեղծ թղթադրամների և մետաղադրամների պատրաստման և վաճառքի 65 դեպք, ինչի հիման վրա գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի համաձայն:

Մասնավորապես, ոստիկանության կողմից առգրավվել է 5407 միավոր 1 լարիանոց մետաղադրամ, 6 միավոր 20 լարիանոց, 8 միավոր 50 լարիանոց, 58 միավոր 100 լարիանոց, 11 միավոր 200 լարիանոց, 2110 միավոր 100 դոլարանոց, 10 միավոր 200 եվրոյանոց, 13 միավոր 500 եվրոյանոց, 400 միավոր 100 թուրքական լիրա:

Միայն 2018 թվականի հունվար ամսվա ընթացքում կեղծ թղթադրամներ պատրաստելու և վաճառելու մեղադրանքով 10 քրեական գործ է հարուցվել:

Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան