Վրաստանում ՃՏՊ-ները պակասել են 14 տոկոսով

Հունվար-հոկտեմբեր ամիսներին ՃՏՊ-ներից զոհվել է 16 երեխա, տուժել՝ 722-ը, հայտնում է imedi հեռուստաընկերությունը՝ ցիտելով Վրաստանի ՆԳՆ-ին:

ՆԳՆ տվյալներով միայն անցյալ տարվա առաջին 10 ամիսներին վթարների թիվը կազմել է ավելի քան 4.4 հազար, զոհերինը՝ 384, 6,3 հազար մարդ էլ ստացել է տարբեր տեսակի խեղում: Ըստ ՆԳՆ-ի, մահվան ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն արագության գերազանցումն ու մեքենան ոչ սթափ վիճակում վարելն է:

Այսպես, հարբած վիճակում մեքենա վարելու հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 174-ը: Արագության գերազանցության հետևանքով՝ համապատասխանաբար 52 և 460 մարդ:

Հետիոտներից զոհվել է 94-ը, տուժել 1,4 հազարը: Զոհված հետիոտներից 8-ը երեխաներ են, տուժել է 245 երեխա:

Վրաստանի ՆԳՆ տվյալներով 2017 թվականի 10 ամիսներին 2016-ի համեմատությամբ վթարները պակասել են 14 տոկոսով, զոհերի թիվը՝ 7 տոկոսով, տուժածներինը՝ 12 տոկոսով:

Թողնել պատասխան