2017-ին կսկսվի Radisson Red հյուրանոցի շինարարական աշխատանքները

Հաջորդ տարվանից Թբիլիսիի Ճավճավաձե փողոցում կսկսվի Radisson Red հյուրանոցի շինարարական աշխատանքները: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ KARLSON REZIDOR հյուրանոցային ցանցը մտադիր է ընդլայնվել Վրաստանում: Նման հյուրանոց արդեն կառուցվել է Բրյուսելում և ԱՄՆ-ում:
Հյուրանոցի շինարարական աշխատանքները,  ծրագրի համաձայն, կավարտվեն 2019 թվականին: Նորակառույց հյուրանոցը կունենա 120 հյուրանոցային համար: Կազմակերպության ներկայացուցիչները, այսօր՝ դեկտեմբերի 14-ին վրացական կողմի հետ համաձայնագիր են ստորագրել:

Թողնել պատասխան