2017-ի բյուջեն կնպաստի Վրաստանի տնտեսական աճին. Խորհրդարանի փոխխոսնակ

2017 թվականի բյուջեն նախագծվել է այնպես, որ  տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները բացասաբար չանրադառնան ժողովրդի վրա: Այս մասին դեկտեմբերի 5-ին  հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ  Թամար Չուգոշվիլին: Տեղեկացնոմ է «interpressnews.ge»-ն:

Չուգոշվիլիի խոսքով,  2017 թվականի համար կազմված բյուջեի հաշվին մոտ ապագայում երկիրը տնտեսական առաջընթաց կգրանցի. «2-3 տոկոս տնտեսական աճը շատ վատ ցուցանիշ է, պետք է կարողանանք շատ ավելի բարձր աճ ապահովել: Այս բյուջեով նախատեսված են տնտեսական աճին նպաստող մի շարք բարեփոխումներ: 10 տոկոսով կրճատվում են բյուրոկրատական ծախսերը, աշխատավարձերը և հավելավճարները: Այս ամենի նպատակն այն է, որ ժողովրդի վրա բացասաբար չանդրադառնան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները»:

Թողնել պատասխան