2017-18 ուսումնական տարվա անվճար դասագրքերի 60 տոկոսը նոր կլինեն

2017-18 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում անվճար դասագրքերի 60 տոկոսը նոր, 40 տոկոսն օգտագործված կլինեն: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կրթական եւ գիտական ենթակառուցվածքների ծառայությունը, անվճար դասագրքերով ապահովելու ծրագիրը շարունակվում է:

Անվճար դասագրքեր կստանան հանրային դպրոցների բոլոր աշակերտները՝ առաջին դասարանից մինչեւ 12-րդ-ը ներառյալ:  Անվճար դասագրքեր կհատկացվեն նաև մասնավոր դպրոցների սոցիալապես անապահով աշակերտներին:

2017-18 ուսումնական տարվա համար 4 724 660 գիրք, տետր եւ թեստ է տպագրվել: Յուրաքանչյուր աշակերտին հասանելիք գրքերի շարքում կլինեն ե՛ւ օգտագործված, ե՛ւ նոր գրքեր:

Թողնել պատասխան