238394764

Թբիլիսիի բազմաբնակարան շենքի բնակարանները, որոնք տուժել են  հակաահաբեկչական հատուկ գործողությունից, կվերանորոգի քաղաքապետարանի բնակեցման հարցերով ծառայությունը:

27872

Այս պահին դեռևս շուտ է խոսել Սաակաշվիլիի արտահանձման մասին, լրագրողներին այս մասին ասել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» կազմակերպության ղեկավար Սուլխան Սալաձեն:

234128451

Արևելյան Վրաստանը Արևմուտքին կապող Ռիկոթիի թունելը դեկտեմբերի 11-ից 15-ը տրանսպորտային բոլոր տեսակի միջոցների համար գիշերային ժամերին (00:00-ից մինչև 07:00-ն ընկած հատվածում)  փակ կլինի: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: Նախարարության համաձայն, միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 143-րդ կմ հատվածում գտնվող Ռիկոթի ավտոմոբիլային թունելով երթևեկությունն արգելվում է թունելի կառավարման ավտոմատացված համակարգը թարմացնելու…

237682232

Դեկտեմբերի 10-ի գիշերը լույս 11-ի առավոտյան  Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում 30-ամյա կինը 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի  պատշգամբից ցած է նետվել: Վրաստանի ՆԳՆ տեղեկացնում է, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)։ Ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ կինը բնակարանում երկու փոքր երեխաների հետ ապրում էր…

238503309

Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Կիևում ցույցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական իշխանություններն «անցել են կարմիր գիծը»: «Պետք չէ ձերբակալել քաղաքական առաջնորդներին, պետք է ցույց տալ, որ դու նույնպես բարեփոխումներ ես ուզում, նույնպես ուզում ես մարդկանց համար լավն անել, բայց դա տեղի չի ունենում »,- ասել է Ռուլոֆսը: Ըստ նրա՝ Սաակաշվիլիի կողմանկիցները խաղաղ ճանապարհով կհասնեն…

2065023

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալվել է հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ դատարան հայց է ներկայացրել:

saakashvili kieb

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Ուկրաինայում: Այս մասին ուղիղ եթերով Կիեւից տեղեկացրել է «Ռուսթավի 2»-ի թղթակիցը: Տարածված տեղեկատվության համաձայն, Սաակաշվիլին Կիեւի կենտրոնում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայությունում է: Անվտանգության ծառայության հարակից տարածքը փակ է հատուկ ջոկատայինների կողմից ստեղծած կենդանի պատով: Տեղում հավաքված են Սաակաշվիլիի աջակիցները Զարգացող իրադարձություններին ուղիղ եթերում կարող եք հետեւել այստեղ

sagareo

«Թբիլիսին հետևում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու վերաբերյալ իրադարձությունների զարգացմանը, խորհրդակցություններ վարում  գործընկեր երկրների հետ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում: «Մենք ծանոթացել ենք  Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի վերաբերյալ տարածած հայտարարության մանրամասներին: Տիրապետում ենք նաև այն տեղեկատվությանը, որ այս պահին հարցի շուրջ հակասական տեսակետներ են առկա։  Վրաստանն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հարցի…