football-map-europe-youth

Վրաստանն առաջին անգամ կհյուրընկալի մինչև 19 տարեկանների Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցաշարը: Խաղերը հուլիսի 2-15-ը տեղի կունենան Թբիլիսիում և Գորիում: Անդրադառնալով մարզաշխարհի կարևոր միջոցառմանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է․ «Ուրախալի է, որ Վրաստանը դարձել է միջազգային կարևոր սպորտայի միջոցառման կենտրոն: Տարվա ընթացքում մենք հյուրընկալեցինք նաև երիտասարդ ռեգբիստների աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Եվրոպայի 8 երկրների…

xidasheli

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին մեկնաբանելով  սահմանադրության նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը, ասել է․«Մենք Սահմանադրություն չենք կազմում Ջիանի համար, ոչ էլ նրա հայրենիքի ճակատագիրն է որոշվում այս փաստաթղթով»։ Սոցցանցերում տարածված Խիդաշելիի հայտարարությունում ասում է, որ «Ոչ Ջիանին, ոչ էլ հորեղբայր Սեմը չեն կարող ասել, թե ինչ սահմանադրություն պետք է ունենանք»: «Դրանում է կայանում…

trafico

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2017-ի զեկույցը: Փորձագետների գնահատմամբ՝ մարդկանց վաճառքը (Թրաֆիքինգը) իրենից բազմամիլիոնանոց բիզնես է ներկայացնում, որը  խլում է ավելի քան 20 մլն մարդու ազատություն: Վրաստանը, ըստ հետազոտության արդյունքների, առաջին կարգի երկրների շարքում է, ինչը ենթադրում է, որ  ամբողջովին իրականացնում է թրաֆիքինգի դեմ պայքարի  նվազագույն պահանջներն ու անհրաժեշտ աշխատանքները։ Զեկույցում նշվում է,…

dc-Cover-tu19qfqga2m0f04clbkt67u724-20160222020306.Medi

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 2-ին և 3-ին երկրի գրեթե ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է սպասվում: Արևելյան շրջաններում ջերմաստիճանը կհասնի մինչև 38 աստիճանի, սակայն, Արևմտյան Վրաստանում առաջիկա օրերին կգրանցվի 40 աստիճան տաքություն: Օդերևութաբանները հիշեցում են, որ երկրում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2005թ․ Հարավային Վրաստանի Մարտվիլի շրջանում։ Ջերմաչափերի սյուներն այդ ժամանակ ցույց են տվել  42 աստիճան տաքություն:…

abashidze

Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ տեղի ունեցած հանդիպմանը ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր չեն քննարկվել։ Կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Աբաշիձեն ասել է, որ հանդիպմանը քաղաքական այլ թեմաների ևս չեն անդրադարձել, «խոսել ենք անձնական որոշ հարցերի շուրջ»: «Վրաստանում մեդիա ֆորում է անցկացվել: Այն…

Untitled

Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին ստորագրել է երկրում առանց շփման պարեկություն իրակացնելու մասին հրամանագիրը։ Ըստ նոր կարգի, առանց շփման վերահսկումը նախարարության միասնական գործողությունների կենտրոնի աշխատակիցներն արդեն հուլիսի 1-ից իրականացնելու են սահմանված ճանապարհատվածներում։ Առանց շփման վերահսկման գործնական տարածքը կսահմանվի ճանապարհային ոստիկանության վարչության պետի հրամանով, որի մասին տեղեկատվությունը կլինի նախարարության պաշտոնական կայքում։ Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ու վարորդների հետ առանց…

1414755158_elene-xoshtaria

«Իշխանություններին առաջարկում ենք  նախագահի ընտրության կարգի վերաբերյալ հանրաքվե անցկացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը (աշնանը-խմբ․)»,- հունիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Էլենե Խոշտարիան: Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ իշխանությունները փակուղի են մտցրել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: «Իշխանության միակ արդարացումը Վենետիկի հանձնաժողովի կողմից աջակցությունն էր,…

bukikio9

«Կրկնում եմ՝  Սահմանադրության նոր նախագիծը բավականին լավն է»,-Բաթումիում լրագրողների հետ զրույցում հայտնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Նա անդրադառնալով սահմանդրության փոփոխությունների հետ կապված վերջին իրադարձություններին, երբ քաղաքական գրեթե բոլոր ուժերը դեմ արտահայտվեցին նախագծին, նշել է՝ հանձնաժողովի ուղերձն այն է, որ բոլոր կողմերը խոսեն միմյանց հետ։ «Կրկնում եմ՝ Վրաստանի սահմանադրության փոփոխված նախագիծը բավականին լավն է: Իհարկե, կան բազմաթիվ հարցեր,…

kvirik

«ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Վրաստանին ցուցաբերվող լուրջ աջակցության դրսևորումն է»,-հունիսի 30-ի կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքերով, ուրախալի է այն փաստը, որ փոխնախագահի կողմից այցի համար ընտրված երեք երկրներից մեկը Վրաստանն է: «Շատ կարևոր լուր եմ ուզում հայտնել: Հուլիսի 31-ից 1-ը Վրաստան կայցելի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներ…