sadakhlo

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության սահմանապահները հուլիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում  «Սադախլո» և «Կարծախի» անցակետերում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների ստուգման արդյուքում հրազեն են հայտնաբերել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Գործը փոխանցվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը։

pein kvirik

«Կգա այն օրը, երբ Վրաստանը կտոնի տարածքների վերադարձը»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի  փոխնախագահ Մայք Փենսը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում: Փենսի խոսքով՝  ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու դա անում է այն պահից, երբ «ռուսական տանկերը բռնագրավեցին Վրաստանի տարածքը»։ ԱՄՆ-ը նույն դիրքորոշումն ունի նաև այսօր: «Մենք հավատում ենք, որ Վրաստանի հզորացումը կհանգեցնի երկրի…

glx

Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ  հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայ-վրացական ակադեմիական համագործակցություն 2» նախագիծը մոտեցավ ավարտին: Ծրագրի շրջանակներում հայ եւ վրացի 2-ական ուսանողներ հետազոտություններ անցկացրին Երեւանում եւ Թբիլիսիում: Հետազոտություններն իրականացնելուց զատ նրանք սեփական կարծիք ձևավորեցին հարեւան երկրի մասին: Ծրագրի համակարգող, ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանն ասում է. «Ծրագրի շնորհիվ մասնակիցները կոտրել են բազում կարծրատիպեր»: «Մասնակիցների միջեւ ստեղծվել են ընկերական, մարդկային…

20525927_494889017522794_1557190113146194825_n

«Ռուսաստանի գործողություններին մենք պատասխանում ենք իմ այցով, ԱՄՆ-ի նախագահի հստակ դիրքորոշմամբ»,- այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի  փոխնախագահ Մայք Փենսը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Փենսի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աջակցել ահաբեկչությանը սատարող պետություններին: Ըստ նրա,  նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի մոտ ապագայում: «Մեր կարծիքով՝  նշված օրինագիծն ավելի կխորացնի…

sahakashvili mikheil misha

Ուկրաինական Obozrevatel լրատվականը հրապարակել է Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագիրը: Լրատվականը չի նշում, թե որտեղից է ձեռք բերել հրամանագիրը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը մինչ այդ մերժել էր հրապարակել հրամանագիրը՝ պատճառաբանելով, որ այն անձնական տվյալներ է պարունակում: Obozrevatel-ի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն, Սահակաշվիլիից զատ ևս 7 անձ զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Դրա…

tea-tsulukiani-provedet-peregovory-v-parizhe

Վրաստանն իրավական քայլեր կձեռնարկի Սահակաշվիլիի արտահանձնման հարցով՝ անկախ նրանից, թե վերջինս որ երկրում մշտական բնակություն կհաստատի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Նախարարի խոսքով, Վրաստանը նույն իրավական մեխանիզմները կօգտագործի նաև, եթե Սահակաշվիլին Ուկրաինա վերադառնա: «Ուկրաինայի հետ բոլոր ընթացակարգերը սպառված են: Եթե Ուկրաինայում գործի շուրջ համագործակցելու քաղաքական կամք լինի, մեղադրյալը կարտահանձնվի: Եթե նախկին նախագահը հաստատվի…

udumashvili

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը ընտրություններում կեղծիքների դեմ պայքարի շտաբ է բացելու: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, փոխանցում է On.ge-ն: Ուդումաշվիլիի խոսքով, 2016 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք»-ը կեղծիքների միջոցով է սահմանադրական մեծամասնության հասել: «Շտաբը հետամուտ է լինելու յուրաքանչյուր ընտրողի քվեի պաշտպանությանը, ոչ միայն ընտրատեղամասում, այլև ողջ նախընտրական շրջանում: Բոլոր փաստերի մասին միջազգային դիտորդների ներգրավվածությամբ…

խուցիշվիլի

Վրաստանի Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոգեշվար Սանգվանին: Նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացումը, հանցավորության դեմ համատեղ ուժերով պայքարը։ Վրաստանի ՆԳՆ-ի փոխնախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են նաև անօրինական միգրացիային վերաբերող հարցեր: Նրանք անհրաժեշտ են համարել «Վրաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև հանցավորության…

3559e147cfe3d820ce5191e756a7f88b

«Ռուսաստանը շարունակում է ուժով փոխել միջազգային սահմանները, քայքայել անկախ երկրներում ժողովրդավարական գործընթացներն ու Եվրոպայի ազատ ազգերին բաժանելու փորձերը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: «Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Միացյալ նահանգների համար անընդունելի է լինելու ուժի կիրառման որևԷ փորձ, սպառնալիք, ահաբեկում, Բալթյան երկրների և մեր բոլոր դաշնակիցների նկատմամբ դրսևորվող ցանկացած բացասական ազդեցություն»,-…

mike-pence-political-future-senate-presidential-campaigns-possible-b

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը «Թբիլիսի մարիոթ» հյուրանոցում հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից ներկա են եղել Նիկա Մելիան, «Եվրոպական Վրաստան»-ից Դավիթ Բաքրաձեն, «Ազատ դեմոկրատներ»-ից Շալվա Շավգուլիձեն և «Կառուցման շարժում» միության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին: Խոսվել է Ռուսաստանի, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, ժողովրդավարության զարգացման, լրատվամիջոցների իրավիճակի և այլ հարցերի վերաբերյալ: ԱՄՆ-ի փոխնախագահի հետ հանդիպմանը…