1

«Վրաստանի և Ռուսաստանի միջև կրթության ոլորտում այլևս որևէ կապ չկա»,-այս մասին նշել է Վրաստանի կրթության նախկին նախարար Խատիա Դեկանոիձեն «Գորդոն» հեռուստանախագծում ելույթ ունենալու ժամանակ: «Հիշում եմ, երբ ռուսերենը հանեցինք դպրոցական կրթական ծրագրից և փոխարենը մտցրեցինք անգլերենը, լուրջ բողոքներ եղան: Բայց հիմա մի սերունդ է մեծացել, որն ազատ խոսում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սակայն չի տիրապետում ռուսերենին, հասկանո՞ւմ…

2

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Ռուսաստանն անհանգստանալու որևէ պատճառ չունի: Նրա խոսքերով՝ Վրաստանի որևէ գործողություն ուղղված չէ որևէ պետության դեմ, հետևաբար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Աբխազիա միջազգային նորմերի կոպիտ խախտում է: «Ես անհանգստության առիթ չեմ տեսնում: Մեր գործողություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ: Ամենասկզբից ևեթ ես հայտարարել եմ, որ մեր գործողությունները…

kobaxidze

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի Վրաստան կատարած այցի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հատուկ հայտարարություն է տարածել: Կոբախիձեն նշել է, որ Փենսը Վրաստան կատարած այցով ցույց է տվել, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում Վրաստանի կարևոր դաշնակիցը, վստահելի գործընկերն ու հավատարիմ բարեկամն է: Խորհրդարանի խոսնակը վստահություն է հայտնել, որ դժվար մարտահրավերները հաղթահարելու հարցում ԱՄՆ-ն Վրաստանին միայնակ չի…

ირმა ინაშვილი irma inashvili իրմա ինաշվիլի

«Վրաստանի հայրենասերներ» դաշինքը սեպտեմբերի 17-ից ցույցեր կսկսի կառավարության հրաժարականի պահանջով:  Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին: «Սեպտեմբերի 17-ից կսկսենք մեր ցույցերը և ժողովրդի օգնությամբ այս կառավարությանը ցույց կտանք ազգային ուժը»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակն ու դժգոհել, որ ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում այնպես է կազմակերպել փոխնախագահ Մայք Փենսի հանդիպումն ընդդիմադիրների հետ, որ…

cixelashvili

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլիի կարծիքով Ռուսաստանի նախագահի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա ծրագրված այցը Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականության շարունակությունն է, որի նպատակը Վրաստանի պատմական տարածքների Ռուսաստանին բռնակցելն է: «Մենք չպետք է տրվենք սադրանքներին, պետք է շարունակենք խաղաղության պահպանումը, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Ցիխելաշվիլին: Հիշեցնենք՝ ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Պուտինը…

jani

Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուկիկիոն պատասխանել է Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների համակարգող խորհրդի նամակին: Բուկիկիոյի պատասխան նամակը հրապարակել է «Ազատ Վրաստան» կուսակցությունը: «Ինչպես նշել էի նախորդ անգամ, Վրաստանի քաղաքական ուժերի միջև որոշումը պետք է ընդունվի երկխոսությունների, բանակցությունների միջոցով: Դրա նպատակը համընդհանուր կոնսենսուսը պիտի լինի»,- ասված է նամակի մեջ: Հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովը չպետք…

davitnarmaniapanplan

«Մայրաքաղաքում ավելի քան 4 մլն քառակուսի մետր ճանապարհ է նորոգվել, որից 2 մլն քառակուսի մետրը՝ կապիտալ: Այս տեսանկյունից վերջին շրջանի ամենակարևոր և ամենաուշագրավ նախագիծը Պեկին փողոցի վերանորոգումն է»,- նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան՝ մայրաքաղաքի կառավարման նիստի ընթացքում: Քաղաքապետն ամփոփել է եռամյա գործունեությունը: Նա խոսել է նաև ընդդիմության քննադատությունների մասին, այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատանքը հաջողված…

kvirik

«Վրաստանը, իրոք, բախտավոր է, որ ունի Շվեյցարիայի նման ընկեր»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` Շվեյցարիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունենալու ժամանակ: Վարչապետը խոսել է երկու երկրների 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների մասին: Կվիրիկաշվիլին ընգծել է նաև Շվեյցարիայի նախագահի դեկտեմբերին նախատեսվող վրաստանյան այցի կարևորությունը։ Վարչապետը խոսել է նաև 2016 թվականին Շվեյցարիա…

putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմեր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության համաձայն` Պուտինի այցը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա, բանակցությունների փուլում է: RBK գործակալության տեղեկատվության համաձայն՝ Պուտինի այցը Աբխազիա ծրագրվում է օգոստոսի 8-ին, սակայն Պեսկովը կոնկրետ ամսաթիվ չի նշել: Այցի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ:  Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի նախորդ այցը Վրաստանի…