all_logos_1_5981c7262eb5b

Մի շարք հասարակական կազմակերպություններ և փաստաբաններ գտնում են, որ Վրաստանի Սահմանադրության նոր նախագծում կրոնի վերաբերյալ առկա գրառումը վնաս է հասցնում կրոնի ազատությանը: Վերջիններս օգոստոսի 2-ին դիմել են Վրաստանի խորհրդարանին, նախագահին, Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կրոնական հարցերով հատուկ զեկուցողին, Եվրախորհրդի նախարարական հանձնաժողովին ու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովին: Ստորագրողների հայտարարության համաձայն՝…

jani

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Վենետիկի հանձնաժողովը կապահովի «Վրացական երազանքի» և ընդդիմության միջև խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաալիքը: Հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին սպասում է Ստրասբուրգում: Բուքիքիոյի խոսքերով, Վենետիկի հանձաժողովը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել սահմանադրական փոփոխությունների համաձայնության գործում: Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն պատրաստվում է Ստրասբուրգ…

SM_USA-Congress

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված պատժամիջոցների օրինագծում Վրաստանը բազմիցս հիշատակված է: «2014 թվականին Ռուսաստանն անօրինական կերպով բռնակցել է Ղրիմը, իսկ 2008-ից բռնագրավել է Հարավային Օսիան և Աբխազիան: Նաև շարունակում է ապակայունացնող գործողություններ իրականացնել Ուկրաինայի արևելքում»,- ասվում է փաստաթղթում: Օրինագծի կետերից մեկն ամբողջովին վերաբերում է Վրաստանին: «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է անտեսել 2008 թվականին ստորագրած հրադադարի…

Margvelashvili 1

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու մասին և ասել, որ այս պահին Սահակաշվիլիից սպասում է պաշտոնական դիմումի: «Երբ Սահակաշվիլին հոգուտ Ուկրաինայի քաղաքացիության հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից, ինձ դուր չեկավ և հստակ ասացի, որ նախագահը, ով երկու անգամ նախագահել է, գերագույն հրամանատարը, պետք է այնքան հարգանք ցուցաբերի իր երկրի քաղաքացիությանը,…

anon1240592151-shalvanatelashvili827063_lg

Լեյբորիստական կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աջակցելու է Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիին: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: «Նման բան երկրի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում: Երեկ Դուշեթիում, իմ հայրական տանը մենք քաղխորհրդի նիստ ենք անցկացրել և համաձայնության եկել, որ 2017 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ աջակցելու ենք Ալեքսանդրե Էլիսաշվիլիին:…