20907011_869788496507203_106853813_o

Խուրչայի տարածքում այսօր նոր փշալարեր են հայտնվել։  Վրացական լրատվամիջոցները նշում են, որ ռուսական կողմի շարունակվող բռնազավթման հետևանքով շփման գծում ևս 2 հա հողատարածք է զավթվել, որն ընդգրկում է մոտակայքի բնակիչների այգիները։ «Փաստացի ավարտվել է 2 հա տարածքի սահմանագծումը։ Օրեր առաջ սյուներ էր դրված, իսկ հիմա մինչև վերջ փշալարեր է անցկացված։ Այդ 2 հա հողատարածքը մեզ…

9db4cea352c6a16cd2238776bdb5183d

Բաթումիի գեներալ Աբաշիձեի փողոցում պայթյունի ձայն է լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ամբողջությամբ այրվել է երկու բնակելի տուն, ևս երկուսն էլ՝ մասնակի, այրվել են նաև ավտոմեքենաներ։ Հրդեհի հետևանքով երեք անձ այրվածքներով հոսպիտալացվել է։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները։ Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը նշել է,…

14680936_1599713360338622_4331297633700375604_o

Այս  տարի Վրաստանի մայրաքաղաքի տոնը՝ «Թբիլիսոբան» կնշվի  հոկտեմբերի 7-ին և  8-ին, տեղեկությունը տարածել է քաղաքապետարանը: Տոնն, ինչպես միշտ, մասշտաբային կլինի և կընդգրկի մայրաքաղաքն ամբողջությամբ:

ირმა ინაშვილი irma inashvili իրմա ինաշվիլի

«Վրաստանի հայրենասերների դաշինքից» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կլինի Իրմա Ինաշվիլին: Այս մասին կուսակցության առաջնորդները հայտարարել են հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Կուսակցության ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավիի հայտարարության համաձայն՝ Վրաստանի ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն «Վրաստանի հայրենասերների դաշինքի» ղեկավարած բողոքի ցույցերի ֆոնին։ «Ներկայիս ընտրական միջավայրն իրական քաղաքական գործընթացի կվերածվի միայն Իրմա Ինաշվիլիի մասնակցությամբ»,- նշել է Թարխան-Մոուրավին: Ինաշվիլին իր հերթին…

0114

Մեկնարկել են Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի ներքին ճանապարհների նորոգման աշխատանքները: Նախագծի շրջանակներում նախատեսվում է 2263 մետր երկարությամբ ճանապարհի նորոգում: Ամբողջովին կասֆալտապատվեն №52, №20, №8  փողոցները, ինչպես նաև  №1 փողոցի մի մասը: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 396 343 լարի, որից 167 649 լարին տրամադրվել է շրջանային զարգացման ծրագրի, 142 812 լարին՝ Մառնեուլիի տեղական ինքնակառավարման…

gemfestdasaqmebulebi

GEM Fest էլեկտրոնային երաժշտության փառատոնի աշխատակիցները մինչև շաբաթվա վերջ չվարձատրվելու դեպքում բողոք կներկայացնեն դատարան: Նշված անձանց  իրավաբանական օգնություն է ցուցաբերում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»: Ինչպես interpressnews.ge-ին տեղեկացրել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Զուգդիդիի գրասենյակի ղեկավար Ջեմալ Ճկադուան, եթե մինչև օգոստոսի 18-ը փառատոնի ղեկավարության և աշխատողների միջև համաձայնություն ձեռք բերվի՝ աշխատակիցները դատարան բողոք չեն ներկայացնի: «GEM Fest…

d447ddd93e77594d283ddb438ffb1da8

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ապաստան ստանալու խնդրանքով Վրաստանին է դիմել 379 օտարերկրյա քաղաքացի: Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց վերաբնակեցման հարցերով նախարարության փախստականների վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենից հաճախ ապաստան ստանալու նպատակով Վրաստանին են դիմում Իրաքի (67), Թուրքիայի (41), Եգիպտոսի (40), Իրանի (38), Հնդկաստանի (24) և Ռուսաստանի (22) քաղաքացիները: Վրաստանում ապաստան որոնող 379 դիմորդից 169-ն ապաստան…