tavdacvis-saministro

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում, Բագրամի ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորված վրաստանցի զինծառայողների մասին տեղեկատվություն է տարածում: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, թե սերժանտ Գիորգի Ծիքարաշվիլիի և առաջին դասի շարքային Իրակլի Կուճուխիձեի առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ նրանց տեղափոխելու են Գերմանիա: «Ինչ վերաբերում է ավագ լեյտենանտ Իվերի…

subaru_242

«Եթե Միխեիլ Սաակաշվիլին իր կամքով հայտնվեց, ավելի լավ կլինի»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Վրաստանը սպասում է, որ Ուկրաինան կարտահանձնի Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտարարել է բռնազավթած տարածքներից տեղահանված անձանց, փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին: Վերջինիս խոսքով, բոլոր հանցագործները վաղ թե ուշ պատասխան են տալիս: «4 քրեական գործ է հարուցված և 4-ի վերաբերյալ հետաքննություն…

patruli-batumi

«Նոր Վրաստան» շարժման անդամները դիմել են դատախազություն և պահանջում են ազատ արձակել Բաթումիի միջադեպի ժամանակ ձերբակալված Իրակլի Չխվիրկիային: Փաստաթուղթը ստորագրել է 20 կուսակցություն: Ստորագրողները հայտարարում են, թե Իրակլի Չխվիրկիան քաղբանտարկյալ է՝ նշելով, թե «ապացուցող որևէ փաստ չկա, որ Բաթումիի իրադարձությունները կազմակերպել է Իրակլի Չխվրիկիան»: «Ինչպես հայտնի է մեզ և հասարակությանը, Իրակլի Չխվրիկիան անկարգությունների ժամանակակ տեղում չի…

ratiani

«Վրացական երազանքը» անհատներից խլել է հողի վաճառքի իրավունքը: Հիմա ցանկանում են այս իրավունքը փոխանցել կոռումպացված իշխանությանը»,-նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդերից Սերգո Ռատիանին: Նրա խոսքով, հողի մասին օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո մեկ կոնկրետ մարդու հրամանի բացակայության դեպքում ներդրումներ չեն լինի և ոչ էլ հողը կվաճառվի: «Փաստացի, առանց Բիձինա Իվանիվիլիի հրամանի՝ Վրաստանում ոչ…

giavolski

«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը նկատառումներ չի կարող ունենալ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին: Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի հիմնական խնդիրը և գործառույթը կայանում է տարբեր երկրներում իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվության մեջ: «Վենետիկի հանձնաժողովի գործառույթը իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն տալն է, լինի դա Վրաստանը կամ որևէ այլ երկիր: Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների…

21371304_1478795888871325_6113125686460403019_n

Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Իմեդի հեռուստաընկերությունը։ Ըստ քաղաքացու՝ բարձրահարկ շենքերից մեկից 3 անհայտ անձ է դուրս եկել և հարձակվել ռուս զբոսաշրջիկի վրա` ծեծել նրան: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: Իրականացվում…

ngn

Իրավապահները ծառերի ապօրինի հատման մեղադրանքով Սամցխե-Ջավախքում 4 քաղաքացու են հայնաբերել, իսկ առաջնային անտառամշակման հաստատության տեխնիկական պահանջերը խախտելու մեղադրանքով մեկ անձի բերման են ենթարկել: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, իրավապահները  Բորջոմիի և Ադիգենի շրջաններում վերոնշյալ անձանց ավտոմեքենաներից առգրավել են ապօրինի հատված ծառերի բներ: Հետաքննությունն ընթանում է ապօրինի անտառահատման և տեխնիկական պահանջների խախտման հատկանիշներով:

kvirikoni-1

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի տեղեկատվությամբ՝ 432 փախստական ընտանիք Քութայիսիում, Գորիում և Ծկղալտուբոյում բնակարաններ կստանա։ Այս մասին Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Վարչապետի խոսքերով՝ 2012 թվականից հետո, երբ իրենք իշխանության եկան,  մինչ օրս 15. 500 փախստական ընտանիք է բնակարան ստացել: «Այս գործընթացը, իհարկե, շարունակվելու է»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

ზაზა

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կապիտան Զազա Փաչուլիան այլևս չի խաղալու հավաքականում: «Շատ դժվար է թողնել այն, ինչով տղաների հետ երկար տարիներ անցել ես:  B խմբից դեպի Եվրոպա ճանապարհը հեշտ չի եղել: 17 տարիների ընթացքում բազում հաջողություններ են եղել, նաև անհաջողություններ, սակայն մենք կարողացանք անել այսքանը: Մնացածը հուսով եմ կշարունակեն ապագա սերունդները:  Այլ վերջաբան կուզեի: Ցանկանում…

կճհքֆ

Այրվել է «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդերից մեկի՝ Դիմիտրի Լորթքիփանիձեի տունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է տարածել ինքը՝ Լորթքիփանիձեն: Ըստ նրա՝ հրդեհի բռնկման ժամանակ կինը, երեխաները  և զոնքանչը տանն են եղել: Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 01:30-ին, իսկ կրակը կարողացել են տեղայնացնել միայն առավոտյան 07:30-ին: Քաղաքական գործիչը համապատասխան մարմիններից պահանջում է պարզել հրդեհի պատճաները: «Շնորհակալություն ուշադրության…