glxavor

Սեպտեմբերի 15-ն է, քաղաքում՝ եռուզեռ, խցանումներ, սպիտակ վերնաշապիկներով երեխաներ, ծաղիկներ գնող ծնողներ: Ինչպես վերջին 7 տարիներին, սեպտեմբերյան այս օրը Վրաստանում մեկնարկում է նոր ուսումնական տարին: Թբիլիսիի միակ ամբողջությամբ հայկական թիվ 104 հանրային դպրոցն արդեն 81-րդ անգամ բացեց դռներն առաջին դասարանցիների համար: Արդեն ավանդույթ դարձած ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումն այս տարի այլ կերպ նշվեց, սահմանափակվեց…

somexta genocidi

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի վերջին` 26-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918-ին թվականին ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1918/01/5 #4 Խառնաշփոթ Ախալցիխեում Դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին լուրեր են տարածվել, թե 15 հազար զինված մահմեդական հարձակվել է քաղաքի վրա՝ բերդ-ամրոցը գրավելու նպատակով: Ժողովուրդը վախեցած է:…

davitnarmaniapanplan

Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ  Նարմանիան հնարավոր է աշխատանքը շարունակի Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովում: Interpressnews-ի փոխանցմամբ՝ իշխող թիմում Թբիլիսիի գործող քաղաքապետի ապագա գործունեության վերաբերյալ քննարկումներ են ընթանում հենց վերոնշյալ պաշտոնի առնչությամբ: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Նարմաիան լինելու է հանձնաժողովի ղեկավար։ Այս պահին նշված հանձնաժողովը ղեկավարում է Իրինա Միլորավան, ում իրավասություններն ավարտվում են 2019 թվականին: Ըստ օրենքի՝ վերոնշյալ…

111111

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը խաղում է Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկի հետ։ Արոնյանը հույս ունի, որ հաջողությամբ ավարտելով խաղաշրջանը, հնարավորություն կստանա հանդես գալ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում։ Հայ շախմատիստը թբիլիսյան մրցաշարում քառորդ եզրափակիչ է դուրս եկել Ռուսաստանը ներկայացնող Դանիել Դուբովի հետ երկարատեւ պայքարում հաղթանակ տանելուց…

pjimage-2

Դմանիսիի նահանգապետ,  քաղաքապետի անկախ թեկնածու Գոգի Բարբաքաձեն պատգամավոր Կախա Օքրիաշվիլիին մեղադրում է իր նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Ինքնակառավարման հարցերով  զբաղվող ՀԿ-ը: Բարբաքաձեն  հայտարարել է, որ ինքը «Վրացական երազանք»-ի անդամ է, սակայն որոշել է ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու։ Նա հավաստիացնում է, որ այս ամենը դուր չի գալիս Օքրիաշվիլիին, վերջինս «ստիպում է հանել  թեկնածությունը»:…

osia

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան սեպտեմբերի 19-22-ը  կփակի Վրաստանի հետ սահմանը։ Այս մասին տեղեկացրել է  Հարավային Օսիայի անվտանգության հանձնաժողովը։ «Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների պատճառով քաղաքացիները սեպտեմբերի 19-ից՝ 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը՝ 07:00-ն ընկած հատվածում չեն կարողանա այցեր կատարել»,- նշված է հայտարարության մեջ:  

man-cng-buses-tbilisi-01

Նախորդ տարի Թբիլիսիում  հանրային տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար 53 հազար 836 ուղևոր է տուգանվել։ Այս տարի, ըստ մինչեւ օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածի տվյալների,  34 հազար 512 մարդ է տուգանվել: Տեղեկատվությունը «interpressnews» լրատվականին փոխանցել է Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպությունը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2016 թվականին տուգանված 53 հազար 836 ուղեւորից 47 հազար 394-ը վճարել է այն, 5595-ը՝ ոչ: Ինչ…

narman

«Պեկինի փողոցում իրականացվող վերանորոգման  աշխատանքները եզրափակիչ փուլում են»,- կառավարության նիստում այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Նրա խոսքով, հիշյալ փողոցում առաջիկա օրերին կավարտվեն մայթերի վերանորոգման աշխատանքները, ինչից հետո փողոցն ամբողջովին կբացվի տրանսպորտային միջոցների ու հետիոտնի համար: Ամփոփելով Պեկինի փողոցում անցկացվող աշխատանքները, քաղաքապետ Դավիթ Նարմանիան շնորհակալություն է հայտնել քաղաքացիներից, ովքեր համբերատարություն դրսևորեցին վերանորոգման ողջ ընթացքում: Նարմանիան հավաստիացրել է, որ քաղաքապետարանի տարբեր…

kvirikashvili_1f88b

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ  նստաշրջանում ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին: Տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Նյու-Յորք կմեկնի սեպտեմբերի 18-ին: Աշխատանքային այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փոխանցում է «Interpressnews.ge»-ն: Կվիրիկաշվիլին խոսքով կդիմի նաև Բաց կառավարական գործընկերության (OGP-ի) մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին: Հատկանշական է, որ Վրաստանը մեկ…