a67c21bac381c1779df6be4fb3f7f719_75610

Վրաստանի խորհրդարանը չեղարկել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ նախագահի վետոն: Նախ քվեարկության է դրվել նախագահի կողմից նշումներ արված նախագիծը, որին մեծամասնությունը չի աջակցել և քվեարկությունը ավարտվել է 8 դեմ և 110 կողմ ձայնով: Իսկ հետո խորհրդարանը քվեարկել է սահմանադրական փոփոխությունների սկզբնական տարբերակը, ինչի արդյունքում քվեարկությունն ավարտվել է 117 կողմ և 7 դեմ ձայնով։ Քվեարկության է…

22459440_1744226782276723_3733133734790858668_o

Վրաստանի և Լատվիայի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Թբիլիսիում՝ քննարկելու «ընդհանուր պաշտպանության» զարգացման վերաբերյալ հարցեր: «Ընդհանուր պաշտպանության» եզրույթը  վերաբերում է Վրաստանի ինքնապաշտպանության մակարդակի զարգացմանը: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և նրա Լատվիացի գործընկեր Ռայմոնդս Բերգմանիսն ընդգծել են ակտիվ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև խոսել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին: Լատվիայի պատվիրակության ղեկավարը բարձր է…

natelashvilishalva-cr-739x428

Վրաստանի «Լեյբորիստական կուսակցության» ղեկավար Շալվա Նաթելաշվիլին կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին մեղադրում է ընտրությունների արդյունքների կեղծման փորձի մեջ: «Լեյբորիստական կուսակցության» ղեկավարի խոսքերով՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին օֆշորային գումարներ է փոխանցում, որպեսզի ընտրությունների ավարտին Թամար Ժվանիան՝ ԿԸՀ-ի ղեկավարը, հրապարակի Իվանիշվիլիի համար ցանկալի ցուցանիշեր: «Վրաստանը Եվրոպական խորհրդի երկրների շարքում միակ երկիրն է, որի…

parliament_of_georgia_in_kutaisi

«Մենք բոյկոտում ենք Սահմանադրության ընդունումը նման բռնի ճանապարհով»,-այսպիսի հայտարարություն է արել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցերիձեն՝ նոր Սահմանադրությունը որակելով միակուսակցական ու նշել, որ «Միացյալ ազգային շարժումը» դրան չի աջակցի: «ՄԱՇ»-ը Ռոման Գոցերիձեի խոսքի ավարտից հետո, որպես բողոքի նշան, լքել է նիստը: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: «Ընդունեք այդ Սահմանադրությունը, ինքներդ էլ հաստատեք այն: Մենք բոյկոտում ենք նման բռնի…

salome

Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին Սահմանադրության վերաբերյալ նախագահի նկատառումների քննարկման ժամանակ դիմել է նախագահի խորհրդարանական ներկայացուցիչ Աննա Դոլիձեին: Պատգամավորի խոսքերով՝ իր ընտրողների համար վիրավորական է, երբ Դոլիձեն նշում է, թե Սահմանադրությանը կողմ է քվեարկել միայն մեկ կուսակցություն, այն դեպքում երբ կան անկախ պատգամավորներ: Ըստ Զուրաբիշվիլիի՝ հասարակությունը ցանկանում է  պատգամավորներին և …

universitetimetro

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Համալսարանական» կանգառը  կբացվի հոկտեմբերի 16-ին: Թբիլիսիի քաղաքային զարգացման հիմնադրամի տեղեկատվությամբ՝ կանգառն առաջին ուղևորներին կընդունի երկուշաբթի օրվա երկրորդ կեսից: Կանգառի շինարարական աշխատանքները տևել են ավելի քան 1 տարի:  «Համալսարանական» կանգառից ուղևորները հնարավորություն կունենան դուրս գալ Վաժա-Փշավելա և Սանդրո Էուլիի փողոցներ: Ընդհանուր առմամբ կանգառը կունենա 4 ելք: Մետրոպոլիտենի նոր կանգառի շինարարությունը ֆինանսավորվել է Ասիական զարգացման…

111

  Դավիթ Քութաթելաձե Դիանա Պանիևա-Քութաթելաձե  Դիանա-Համացանցում ենք ծանոթացել, էլ որտե°ղ ծանոթանայինք: Երկուսս էլ ամբողջ օրն աշխատում ենք: 3 ամսվա ակտիվ նամակագրություն: Դավիթ– Հանդիպեցինք, հասկացանք, որ ոչ միայն հոգևոր կապ ունենք, այլև ֆիզիկական Դիանա– Երբ մոտեցա նրան, առաջին ռեակցիաս էր՝ հարազատ բույր, սա քիմիա է, սա դժվար է բացատրել, բայց ես հասկացա, որ իմն է (ժպտում…

IMGL6935

Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի կոնգրեսում մի շարք հանդիպումներ է ունեցել: Նախարարը կոնգրեսականների հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև  առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը խոսել են նաև այն հնարավոր աջակցության մասին, որը կարելի է ԱՄՆ-ն կոնգրեսի միջոցով ցուցաբերել Վրաստանին: Հանդիպմանը Քումսիշվիլիի ամերիկյան գործընկերները ևս մեկ…

dolidze

Վրաստանի խորհրդրանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում են Սահմանադրության վերաբերյալ նախագահի նկատառումները, որոնք պատգամավորներին է ներկայացնում նախագահի խորհրդարանական ներկայացուցիչ Աննա Դոլիձեն: Նախագահի վետոն ներկայացված է 6 կետով: Խորհրդարանին ներկայացված սահմանադրական փոփոխությունների առաջարկը նախատեսում է խորհրդարանի այսպես կոչված խառը ընտրական համակարգի դադարեցում և 2020 թվականից ամբողջովին համամասնական համակարգի անցում:

Untitled

Մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահելու և իրացնելու մեղադրանքով վրաց իրավապահները Մառնեուլիի շրջանում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ իրավապահները հետախուզման արդյունքում մեղադրյալի ուսապարկում հայտնաբերել են 12 գրամանոց 20 կապոց թմրանյութ: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այն պարունակել է 8 գրամ հերոյին: Նախարարության տեղեկատվությամբ՝ մեղադրյալն ընդունել է մեղքը: Հարուցվել է քրեական գործ։ Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: