nino lomjaria

Վրաստանի խորհրդարանն ընտրել է Մարդու իրավունքների նոր պաշտպան: Օմբուդսմենի պաշտոնում 5-ամյա ժամկետով նշանակվել է Նինո Լոմջարիան, որի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը: Լոմջարիային ընտրել են 96 կողմ, 5 դեմ ձայների բաշխմամբ:

karavarutyan_shenq

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստանի Հանրապետություն հետաձգվել է, նա Հայաստան կայցելի Վրաստանի խորհրդարանի կողմից կառավարության նորացված կազմի հանդեպ վստահություն հայտնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվության ծառայությունը։ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան ծրագրվում էր դեկտեմբերի 1-ին:

sadoyan

Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագիրը հանձնեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում: Վրաստանի նախագահը նաև իր շնորհավորանքները փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և…

muxtarli

Ադրբեջանի դատարանն այսօր մեկնարկել է Թբիլիսիից անհետացած ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի քննումը: Մուխթարլիի իրավունքների պաշտպանն ադրբեջանական դատարանի օբյեկտիվության հետ հույսեր չի կապում: Ինչպես հայտարարել է փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին, Մուխթարլիի դեմ մեղադրանքն անհիմն է: Փաստաբանը հայտնել է, որ լրագրողի արդարությունն ապացուցելու նպատակով իրավապաշտպաններն արդեն դիմել են միջազգային մեխանիզմների: «Այս մեղադրանքները հորինված են Մուխթարլիին բանտարկելու եւ նրա…

1443698593_generic-marijuana-arrest-graphic-31353885_63104_ver1.0_640_480-300x199

Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանայի ապաքրեականացմանը վերաբերող բողոքը բավարարել է:  Այս մասին տեղեկացնում է On.ge-ի լրագրողը՝ դատարանի դահլիճից: Սահմանադրական դատարան մարիխուանայի ապաքրեականացման վերաբերյալ հայցը ներկայացրել էր քաղաքացի Գիվի Շանիձեն՝«Գիրչի» կուսակցության օգնությամբ: Որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործման համար քաղաքացիները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության: Դատարանի որոշման մեջ գրված է․ «Վրաստանի Սահմանադրական դատարանը բացատրել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել…

police-line

Փոթիի «Այսբերգ» սառնարանում 40 տարեկան տղամարդ է մահացել՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս: Ըստ տարածված տեղեկատվության՝ սառեցված բեռով լցված արկղերն ընկել են տղամարդու վրա, ինչի հետևանքով նա տեղում մահացել է: Ըստ բժիշկների՝ տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Դին տեղափոխվել է փորձաքննության: Ընկերությունը միջադեպի վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չի արել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով (աշխատանքային…

ian_keli_41284

«Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Ուկրաինան, ինչպես նաեւ Վրաստանը, գործընկեր է եւ հույս ունենք, որ պաշտպանված կլինի օրենքի գերակայությունը»-այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը: Սաակաշվիլին պնդում է, թե Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «պետական հեղաշրջման փորձի անհարկի մեղադրանքով հրաման է տվել ձերբակալել իրեն»: Յան Քելլին նշել է, թե ծանոթ չի…

kvirikoni-1

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի տեղեկատվությամբ՝ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, ինչը տարածաշրջանում լավագույնն է: Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում: «Ուրախալի լուր, որ հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 30-ին: Նախնական տվյալներով, 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, իսկ 10 ամսվա ընթացքում աճը կազմել է…

kvirik mak

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, անվտանգության նկատառումներից ելնելով, առկա շինությունների մոնիտորինգի նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում՝ եւս մեկ անգամ անդրադառնալով Բաթումիում «Լեոգրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհին: Վարչապետի խոսքով, նման աղետներից խուսափելու համար հարկավոր  է կանխարգելիչ միջոցառումների իրականացում: «Անպայման պետք է մեկնարկենք առկա շինությունների մոնիտորինգը: Հատկապես սա վերաբերում է մանկապարտեզներին, դպրոցներին, հյուրանոցներին եւ այնպիսի շինություններին, որտեղ միաժամանակ…

238301065

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է նաև, որ դեռևս արգելվում է Դարիալիի կիրճում՝ ճանապարհի 134-135 կմ հատվածում,  մեքենաների կայանումը: