chugoshvili

«Ռուսաստանի հետ ուղիղ համագործակցությունը պարզապես անհնար է։ Դրանում բազմիցս ենք համոզվել»,- Վրաստանի հետ համագործակցության մասին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի օրեր առաջ արած հայտարարությանն այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության միակ տարբերակը Ժնևյան ձևաչափն է։ «Մեր երկրի օկուպանտն է Ռուսաստանը, որի հետ հարաբերությունների միակ տարբերակը միջազգային…

Безымянный

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչև դեկտեմբերի վերջը Վրաստանում կդիտվի արևոտ եղանակ։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերպրեսնյուս» լրատվականը՝ դեկտեմբերի 28, 29 և 30-ին Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Արևմտյան Վրաստանում սպասվում է 15-20 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 8-13 աստիճան։ Իսկ Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կտատանվի 10-15 աստիճանի մեջ, որոշ շրջաններում կարող է հասնել մինչև 18 աստիճանը։…

25487218_1132866113483490_7539710584668315573_o

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին մտել է Նոր տարին անցկացնելու ռուսների նախընտրած հինգ քաղաքների շարքը։ Զբոսաշրջիկները ցանկանում են այստեղ մնալ երեք ու կես օր։ Նոր տարին տոնելու համար ռուսները նախընտրել են Մինսկը, Բաքուն, Թբիլիսին և Երևանը։ Այսպիսին են հյուրանոցների ամրագրման ռուսական Tvil.ru ծառայության տվյալները, որոնք ստացվել են հարցումների հիման վրա։ Ըստ Tvil.ru-ի զբոսաշրջիկները Թբիլիսիում կանցկացնեն երեք ու…

237682232

Վրաստանի Կախեթի շրջանի Հին Անագա գյուղում կարբիդային բալոնի պայթյունի հետևանքով 11 տարեկան երեխա է մահացել։ Տեղի բնակիչների խոսքերով, տան բակում եղել է կարբիդային բալոն, որի մեջ չափից շատ գազ էր հավաքվել։ 11-ամյա երեխան՝ չիմանալով դրա վտանգավոր լինելու մասին, բալոնի մոտ կրակայրիչը վառել է, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել։ Պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ բալոնի կափարիչը թռել …

marshutka

Վրաստանում տրանսպորտային միջոցների (տաքսիների, երթուղային տաքսիների և ավտոբուսների) երթևեկության համար նոր կարգ կսահմանվի։ Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն՝ ընդգծելով, որ փոփոխությունը, որ նպատակ ունի բարելավել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հանրությանը կներկայացվի 2018թ․ սկզբին։ «Տրանսպորտային կազմակերպությունների ու միջոցների գործունեության կարգավորումը մեր առջև դրված առաջնային խնդիրներից է: Մեր ունեցած ծրագրի շրջանակներում քայլ առ քայլ կլուծենք բոլոր խնդիրները: 2018թ․ Թբիլիսիի տաքսիների, երթուղային…

levan-Izoriya-32y4zybmx4zauu0roncs22

Բանակում ծառայելու շահագրգռվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 2018 թվականից դպրոցներում ծրագրվում է զինվորականների կողմից բաց դասախոսություններ անցկացնել և ընդհանուր դասագիրք կազմել: Այս մասին «Պալիտրանյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նրա խոսքերով՝ խնդիրը համընդհանուր է և այն լուծելու համար համակարգված աշխատանք է պահանջվում տարբեր գերատեսչություների միջև. «Քաղաքացին պետք է գիտակցի պետության առջև ունեցած պատասխանատվությունը…

EU 1

Եվրամիությունը 2017թ․ երկրում իրականացրած բարեփոխումներ համար Վրաստանին որպես աջակցություն տրամադրում է 140 մլն. լարի (48,1 մլն եվրո)։ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, հատկացված գումարը կուղղվի առևտրի և բիզնեսի ու գյուղատնտեսության զարգացմանը, մասնագիտական կրթության ու աշխատատեղերի ստեղծմանը և փախստականների ինտեգրմանը։ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի նաև  երկրի արդարադատության  ոլորտի, հանրային կառավարման ու շրջանային զարգացման ծրագրերին: Գումարի տրամադրումը տեղի է…

1352877124_georgian-with-litva-flags

Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հայտարարության համաձայն` 2018 թվականին Լիտվայի պետականության վերականգնման 100-րդ տարեդարձի հետ կապված, Լիտվան, հնարավոր է, Վրաստանի նոր պաշտոնական անուն ընդունի: Լիտվացի լեզվագետների կարծիքով Վրաստանի նոր անվանումը լիտվերենով կարող է հնչել` «Քարթվելիա», «Քարթվելա», «Սաքարթվելիա» կամ «Սաքարթվելա»: Վրաստանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ այս հարցի շուրջ Լիտվայում արդեն 10 տարի է քննարկումներ են անցկացվում: Լիտվայի Լեզվի պետական…

karasini_

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» լրատվականի հետ խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնման ու երկրների միջև մարդասիրական կապերի ամրապնդման մասին:

238704512

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր հայ գործընկեր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2018 թ․ վրացի և հայ զինվորականները միասին կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner) և «Ճկուն ոգի» (Agile Spirit) բազմազգ զորավարժություններին։ Այս մասին ասված է Վրաստանի ՊՆ-ի տարածած հայտարարությունում։ Հանդիպմանն Իզորիան Սարգսյանին առաջարկել է, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում դասընթացներ…