kaladze

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին ընդդիմության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Կալաձեն պարզաբանել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը չի բարձրանում, պարզապես հավելավճարները միանում է աշխատավարձին։ «Քաղաքապետի տեղակալներն այժմ ավելի քիչ գումար են ստանում, քան ձեր կառավարման տարիներին էր: Այնպես որ, խնդրում եմ հանրությանը չմոլորեցնել:Մենք դրա հնարավորությունը չենք տա ձեզ, քանի որ…

ndi

ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտը (NDI) հրապարակել է Վրաստանում անցկացրած հերթական հետազոտության արդյունքները։ Հետազոտության համաձայն, Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունն ընդունելի է համարել հարցվածների 60%-ը, Եվրասիական տնտեսական միությանը՝ 29%-ը։   Հարցվածների մեծ մասը գտնում է, որ ռազմական ուժի տեսանկյունից Ռուսաստանը ավելի հզոր է քան ԱՄՆ-ն: Հարցին` ձեր կարծիքով, ռազմական ուժի տեսանկյունից որ երկիրն է ավելի հզոր, 44%-ը պատասխանել է Ռուսաստանը, 36%-ը` ԱՄՆ-ն:…

ნაცბანკი

Վրաստանի կենտրոնական բանկի տեղեկատվությամբ, 2017 թվականի դեկտեմբերին երկիր մտած տրանսֆերտների ծավալը կազմել է 138.4 միլիոն ամերիկյան դոլար, ինչը 16.3 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:    Վրաստան դրամային հոսքերի 92.4 տոկոսը իրականացվել է 14 խոշոր երկրներից:    2017 թվականի դեկտեմբերին Վրաստանից արտասահման է ուղարկվել 19.8 միլիոն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է…

quTaTeladze

Սպանել են Ռուսթավիի այսպես կոչված Ստամբուլի շուկայի սեփականատերերից մեկին` նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեին:    Սոսո Քութաթելաձեն ծնվել է 1964թ․: 1991թ․-ից ծառայել է Վրաստանի զինված ուժերում: Մինչև 2001թ․-ին ծառայել է Սաչխերեյի գումարտակում, 2001թ․-ից՝ ազգային գվարդիայի կազմում: 2008-2012թթ․ հանդիսացել է Վրաստանի խորհրդարանի անդամ, զբաղեցրել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնը:    Գեներալ Քութաթելաձեն…

saakashvili

Միխեիլ Սաակաշվիլին վերսկսել է իր շրջագայությունը Ուկրաինայում: Վրաստանի երրորդ նախագահը, երկարատև դադարից հետո այցելել է Դնեպր, որտեղ հանդիպել է տեղի բնակչության և իր կողմնակիցների հետ:    Սաակաշվիլիի ասել է, որ շարունակում է փնտրել մարդկանց, ովքեր ապագայում կմասնակցեն Ուկրաինայի իշխանության կազմավորման գործընթացին:    «Մենք փնտրում ենք նոր մարդկանց, որպեսզի երկրում իրական փոփոխություններ կատարենք: Այստեղ շատ հետաքրքիր, աշխատող…

2

Թմրանյութերի ապաքրեականացում, թմրանյութերի վերաբերյալ ռեպրեսիվ քաղաքականության ազատականացում, բուժման հնարավորություն և այլն: Նման պահանջներ են հնչում հասարակական որոշ կազմակերպությունների և քաղաքական որոշ կուսակցությունների կողմից արդեն մի քանի տարի, սակայն վերջին շրջանում թեման ավելի է ակտիվացել` հասնելով մինչև համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հայտարարությանը: Թեմայի վերաբերյալ քննարկում են անցկացրել նաև մի շարք մտավորականներ: Իսկ նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանի սահմանադրական…

25289241_1025051640970778_8967053832467621728_n

Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչի հետ։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սադոյանը նշեց, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով և հագեցած են ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններով: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուբեն Սադոյանը Գերմանիայի դեսպանին հանգամանորեն ներկայացրեց հիմնախնդրի…

antar

2017թ. Վրաստանի շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է ավելի քան 3 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: 2017 թվականի ընթացքում բնական ռեսուրսների պահպանության ոլորտում օրենսդրության խախտման վերաբերյալ 11,6 հազար փաստ է արձանագրվել: Դատարանի որոշման համաձայն,  օրենքը խախտած ֆիզիկական եւ իրավաբանական մարմինների տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 4 մլն 658,5 հազար լարի:…

5589d2dd89ba9dbd0c24461fe712f8af

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ուժգին ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է: Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: Ըստ տեղեկատվության, ռուսական կողմում կա  կուտակված 267 մեքենա, որից 210 բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար: Ճանապարհի բացմանն է սպասում 329 մարդ։ Նշվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների…

Glavnaya-prokuratura-Gruzii

Հունվարի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գոգաձեին: Այս մասին ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազության կայքում տեղադրված հայտարարությունում: «Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ամենաարդիական հարցերը, մասնավորապես անդրադարձել են քրեական օրենսգրքին եւ արտահանձնումը կարգավորող միջազգային նորմերին: Նրանք նաև հույս են հայտնել, որ երկու երկրների միջև հետագայում ևս ակտիվ համագործակցությունը կշարունակվի»,- ասված է հայտարարության…