2019 և 2020 թվականներին կենսաթոշակները կավելանան 20-ական լարիով

«Մենք որոշում ենք ընդունել 2019 և 2020 թվականներին Վրաստանի բնակչության կենսաթոշակներն ավելացնել 20-ական լարիով»,-այս մասին խորհրդարանի նոյեմբերի 3-ի լիագումար նիստին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար և առաջին փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլիին:

Փոխվարչապետը խոսել է նաև կենսաթոշակային բարեփոխումների մասին: Համապատասխան օրինագիծը խորհրդարան կբերվի առաջիկայում:

«Առաջիկայում խորհրդարանին կներկայացվի կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրինագիծ, որտեղ կխոսվի նաև նոր՝ ինդեքսացման համակարգի մասին»,- ասել է Քումսիշվիլին:

Թողնել պատասխան