Նաթելաշվիլին ԱՄՆ-ում է

Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Հանդիպումների թեման Վրաստանի ներքաղաքական իրավիճակն ու  սահմանադրական փոփոխություններն են:
Նաթելաշվիլին արդեն հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցչական պալատի օրենսդիրներ Դեն Դեվիդսին և Դինա Տիտուսին:
Վրաստանի լեյբորիստների առաջնորդը Սահմանադրությունում իրականացվող բոլոր փոփոխությունները համարում է մեկ կուսակցության շահերին հարմարեցված քայլեր:
«Խստորեն պատասխան են տալու և նրանց նկատմամբ պատասխանատվության հարց ենք դնելու՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, և տեսնենք որտեղ են պահելու գողացված միլիոնները»,- հայտարարել է Նաթելաշվիլին:

Թողնել պատասխան