Սահմանափակումներ Թբիլիսիի փողոցներում

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի այցի հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանությունը հայտնել է Թբիլիսիի փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին: Մանավորապես՝ մինչև օգոստոսի 1-ը,  ժամը 17:00–ն Չատուրիա փողոցում կարգելվի ավտոմեքենաների երթևեկությունը: Իսկ մինչև օգոստոսի 1-ը, ժամը  16:00-ն փակ կլինի նաև Ռուսթավելիի պողոտան: Հուլիսի 31-ին 19:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում կսահամնափակվի Կոջորիից Թբիլիսի տանող ավտոճանապարհը: Մեքենաները կշարժվեն Շինդիսի-Կրծանիսի նոր ճանապարհով:

Թողնել պատասխան