Լիտվայի սեյմի ղեկավարն առաջարկում է Վրաստանն անվանել «Սաքարթվելո»

Լիտվական սեյմի խոսնակ Սեյմա Վիկտորաս Պրանցկետիսն առաջարկում է 2018 թվականին Վրաստանին և վրաց ազգին նվեր անել: Նա կարծում է, որ լիտվացիները Վրաստանին պետք է ոչ  թե «Գռուզիա» անվանել, այլ «Սաքարթվելո»:  Այս մասին հայտնում է խորհրդարանական  BALTNEWS.lt-ը: Վրացիները չեն սիրում «Գռուզիա» բառը՝ նախաձեռնությունն այսպես է պատճառաբանել Պրանցկետիսը: Ասում է՝ այդ մասին իրեն Թբիլիսիում ասել են և հասարակ քաղաքացիները, և նախագահ Մարգվելաշվիլին, իսկ Վիլնյուսում՝ Լիտվայում  Վրաստանի դեսպան Խաթունա Սալուկվաձեն, ով նկատել է, որ  անվանակոչումը  հրաշալի նվեր կլինի Վրաստանի համար:

Գաղափարն արդեն հավանության են արժանացրել սեյմի մի քանի պատգամավորներ:

Թողնել պատասխան