«ՄԱՇ»-ը հույս ունի, որ նախագահը կօգտվի վետոյի իրավունքից

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հույս ունի, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախագահը կօգտագործի վետոյի իրավունքը: Կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ  իրենց ծրագրերը քննարկվելու են այսօր. «Մենք պետք է հասկանանք, որ Վենետիկյան հանձնաժողովը սահմանադրության նախագծի իրավական գնահատականն է տալիս, բայց առաջին հերթին սահմանադրությունը  քաղաքական փաստաթուղթ է: Այդ պատճառով սահմանադրական գործընթացի գլխավոր պահանջը քաղաքական կոնսենսուսն էր. Փաստ է, որ այդ կոնսենսուսին չհասանք, այսօր ընդդիմադիր կուսակցությունների ևս մեկ հանդիպում կկայանա, որոնք կհստակեցնեն գործողությունների համատեղ ծրագիրը: Ես հույս ունեմ, որ նախագահը վետո կդնի  այն դեպքում, երբ առաջարկված օրինագիծն այնուամենայնիվ ընդունվի այս շաբաթ՝ արտահերթ նիստի ընթացքում»,-ասել է Սամադաշվիլին:

Թողնել պատասխան