ՆԳՆ-ն ընտրություններին կապահովի անվտանգությունը

Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին Վրաստանի բոլոր շրջանների ոստիկանության դեպարտամենտների եւ ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային ժողով է անցկացրել:

Հանդիպման ընթացքում քննարկել են  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրվա ընթացքում ռիսկերի նվազեցման եւ ընտրություններն անվտանգ եւ ազատ միջավայրում անցկացնելն ապահովելու մասին, ներքին գործերի նախարարության կողմից «ոստիկանության մասին» օրենքով սահմանված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու եւ այլ կազմակերպչական հարցեր:

«ՆԳ նախարարությունն առավելագույն ներուժ կներդնի, որ ընտրություններն այս տարի էլ անցնեն խաղաղ եւ անվտանգ միջավայրում: Մենք, օրենքին համաձայն, ադեկվատորեն կարձագանքենք ցանկացած բացթողումի, ցանկացած քաղաքական կուսակցության կողմից՝ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու նպատակով»,- հայտարարել է ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Թողնել պատասխան