Որտե՞ղ է վարչապետը, ինչո՞ւ չի ներկայացնում բյուջեն․ Կանդելակի

«Ձեր կառավարությունը Քութայիսիի օդանավակայանի համար հատկացված գումարը ոչ նպատակային ծախս է որակել: Արդյո՞ք ընդունում եք ձեր սխալը»,-այսպես է դիմել «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիորգի Կանդելակին առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլիին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեն: Կանդելակին Քումսիշվիլիին հարց է ուղղել՝ հետաքրքրվելով նաև, թե որտեղ է վարչապետը:

«Առաջին հերթին ինձ  և խորհրդարանի մնացած անդամներին հետաքրքրում է, թե որտե՞ղ է այս պահին երկրի վարչապետը: Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ երկրի բյուջեն պետք է ներկայացնի հենց վարչապետը: Ինչ է այն գործի անունը, որ վարչապետը առավել կարևոր է համարել, քան ներկայացնել քաղաքացիներին վերաբերող փաստաթուղթը: Եվս մի հարց. ինչո՞ւ չեք սահմանափակում բյուրոկրատական ծախսերը՝ թոշակների բարձրացման նպատակով»,- ասել է Կանդելակին:

Թողնել պատասխան