Քութայիսիում տեխնոլոգիական համալսարան կկառուցվի

Քութայիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են, կառուցող ընկերությունը նախապատրաստվում է շինարարության մեկնարկին: Նախագիծը ֆինանսավորող «Քարթու գրուպ» ընկերությունից ասել են, որ ներկայումս հողային աշխատանքներ են տարվում:  Շինության տարածությունը 1 հա է: Համալսարանի շինարարությունը կավարտվի 2019-ին, կունենա մոտ 140 հա մակերեսով համալիր։ Ծրագրի արժեքը՝ ներառյալ Թբիլիսիում կառուցվելիք տեխնոլոգիական կենտրոնը, կազմում է 1 մլրդ եվրո, որն ամբողջությամբ իր վրա է վերցրել միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու»-ն:

Թողնել պատասխան