Կոնգրեսականները Վրաստանին աջակցելու կոչով դիմել են Թրամփին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 կոնգրեսականներ մայիսի 2-ին նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով Վրաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարևորությունը։ 

Նամակում ասվում է, որ այս տարի նշվում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-ամյակը, շեշտվում է նաև երկու երկրների միջև առկա   սերտ ռազմավարական հարաբերությունները:

Նամակը նախաձեռնել են Տեխասի նահանգից  հանրապետական կոնգրեսական Տեդ Հոսը և Վիրջինիայի նահանգից՝ դեմոկրատ Ջերալդ Կոնոլին: Նամակի տակ ստորագրել են  երկու կուսակցությունների շուրջ 30 կոնգրեսականներ:

Վրաստանում կոնգրեսականների նամակը մի շարք արձագանքների է արժանացել։ Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ այն ԱՄՆ-ի՝ Վրաստանին աջակցելու պատրաստակամության ապացույցն է:  Նա  նաև ասել է, որ վերոնշյալ նամակը «վերջին տարիներին երկրում իրականացված բարեփոխումների արդյունքն է»:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին Թրամփին ուղղված նամակը աննախադեպ իրադարձություն է որակել: «Թրամփին հղված նամակը Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին կարևոր ուղերձ է»,-Չուգոշվիլիի խոսքերն է մերջբերում «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան