3400 հրշեջ-փրկարար խրախուսական մրցանակ է ստացել

Բորջոմիի անտառում բռնկված հրդեհի չեզոքացման աշխատանքներում ներգրավված հրշեջ-փրկարարները եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցներն արդեն ստացել են  խրախուսական մրցանակներ: Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվական ծառայությանը հայտնել են ներքին գործերի նախարարությունից:

Ըստ տեղեկատվության՝ խրախուսական մրցանակների է արժանացել շուրջ 3400 մարդ:

Զուգահեռաբար, ինչպես ՆԳՆ-ում բացատրել են, գործընթացը շարունակվում է եւ խրախուսական մրցանակ կստանան նաեւ այլ դեպարտամենտների ներկայացուցիչներ:

Վրաստանի շրջաններում բռնկված հրդեհների չեզոքացման աշխատանքներում ներգրավված անձինք խրախուսական մրցանակներով պարգևատրվել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանձնարարականով:

Թողնել պատասխան