Իրանը պատրաստ է Վրաստանին գազ մատակարարել

photo_verybig_20425Իրանը պատրաստ է Վրաստանին գազ մատակարարել` ինչպես ներքին սպառման,  այնպես էլ Եվրոպա տարանցելու  համար: Այս մասին ասել է Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Թալեբի Ֆարիին` «Ռեզոնանս»  թերթին տված հարցազրույցում:  «Առաջին հերթին ուզում եմ նշել,  որ Իրանը գազի թեման չի քաղաքականացնում,  և մենք որևէ երկրի հետ չենք մրցակցում: Մտածում եմ,  որ Վրաստանը պետք է գործի իր ազգային շահերից ելնելով, և տրամաբանական է,  որ  փնտրում է  էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, ինչպես դա անում է  ցանկացած այլ պետություն»,-ասել է Վրաստանում Իրանի դեսպանը:

Դիվանագետի խոսքով`  այս պահին  ընթանում են  նախապատրաստական տեխնիկական աշխատանքներ, զուգահեռ դիտարկվում է  Իրանից Վրաստան գազի մատակարարման այլ երթուղիներ: Տարբերակներից մեկը Ադրբեջանով տարանցումն է: Հայաստանը ևս  պատրաստակամություն է հայտնել` իր տարածքով իրանական  գազը հասցնել Վրաստան:

Աշխատանքներ են ընթանում նաև էլեկտրաէներգիայի փոխանակման հարցի առնչությամբ. «Իրանը Վրաստանից կստանա էլեկտրաէներգիա,  երբ մենք դրա կարիքը կունենանք»,— Ասել է Իրանի դեսպանը` նշելով, որ այս հարցը կքննարկվի  Թեհրանում` Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի` Իրանի իսլամական հանրապետություն այցի շրջանակներում:

Թողնել պատասխան