53 700 համակարգիչ առաջին դասարանցիներին

Նոր ուսումնական տարվա ընթացքում առաջին դասարանցիները կստանան Acer համակարգիչներ: Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կրթական եւ գիտական ենթակառուցվածքների զարգացման ծառայությունից «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ երկրում սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարում բոլոր հանրային դպրոցների առաջին դասարանցիներին կնվիրեն համակարգիչներ:

Այս տարի գրանցված է մոտավորապես 50 300 առաջին դասարանցի, նրանց կնվիրաբերեն  Acer TravelMate B117 Notebook PC: Համակարգիչներ կբաժանվեն նաեւ առաջին դասարանցիների դասղեկներին։ Այս տարի նախարարությունը 53 700 համակարգիչ է ձեռք բերել:

Թողնել պատասխան