Ընտրական համակարգին վերաբերող հարցերի քննարկում խորհրդարանում

Parliament_of_Georgia_in_KutaisiՎրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկել է ընտրական համակարգին վերաբերող հարցեր: 
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանում, մասնակցել են «Ազգային շարժում» խմբակցության անդամներ Միխեիլ Մաճավարիանին, Խաթունա Գոգորիշվիլին, Գիորգի Կանդելակին, Գիգի Բոկերիան և Զուրաբ Ճիաբերաշվիլին:
«Մինչ այս ընտրական համակարգի վերաբերյալ հասել էինք որոշակի համաձայնության: Մասնավորապես` որոշել էինք համամասնական համակարգի անցնել մարզերում, սակայն այդ համաձայնությունը խախտվում է «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Նրանք ցանկանում են ամբողջ ընտրական համակարգը իրենց շահերին ծառայեցնել, որպեսզի մնան իշխանությունում, քանի-որ այլևս չունեն ոչ լեգիտիմություն,  ոչ էլ ժողովրդի աջակցությունը»— հայտարարել է Զուրաբ Ճիաբերաշվիլին:
Նրա խոսքերով` «Ազգային շարժումը»  միջկուսակցական խմբի հետ մեկտեղ պահանջում է, որպեսզի արդեն 2016 թվականին մարզային համամասնական համակարգով ընտրություններ անցկացվեն: Ճիաբերաշվիլին նշել է, որ այս պահանջին կողմ է ընտրողների մեծ զանգված, նրա խոսքերով` հավաքվել է ավելի քան 200.000 ստորագրություն, ինչը բավարար է, որպեսզի «Վրացական երազանք» կուսակցությունը ընդունի ժողովրդի պահանջը և համաձայնի 2016 թվականին մարզային մակարդակում համամասնական համակարգով ընտրություններ անցկացնել նշում է «Interpressnews»պարբերականը:

Թողնել պատասխան