60 տարեկան հասակում Մահացել է Գիորգի Ճանտուրիան

glx

Երկարատև հիվանդությունից հետո 60 տարեկանում մահացել է Վրաստանի նավթի միջազգային կորպորացիայի նախկին ղեկավար Գիորգի Ճանտուրիան:

Ճանտուրիան Վրաստանի նավթի միջազգային կորպորացիան ղեկավարում էր դրա հիմնադրման օրվանից մինչեւ 2004 թվականի սեպտեմբերը: Նա վերահսկում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կառուցման բանակցություններն ու դրանց իրականացումը:

Գիորգի Ճանտուրիան ծնվել է 1957 թվականին։ 1982 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Մինչեւ 1989 թվականն աշխատել է իշխանական կառույցների ղեկավար պաշտոններում, զուգահեռաբար վարել է գիտական-դասախոսական գործունեություն հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում, 1994-1996 թթ․ եղել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, 1996 թվականից զբաղեցրել է նախագահի արտակարգ խորհրդականի պաշտոնը եւ եղել է Վրաստանի նավթի միջազգային կորպորացիայի նախագահ:

Պարգեւատրվել է պատվո շքանշանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>