600 000 մարդ կստանա անվճար դեղորայք

Վրաստանում բնակվող մինչեւ 600 000 մարդ, մասնավորապես սոցիալապես անապահովները եւ միայնակ թոշակառուները, որոնք ունեն սրտանոթային համակարգի խնդիրներ, էնդոկրինոլոգիական հիվանդություններ եւ բրոնխային ասթմա, մինչեւ 30 տեսակի դեղորայք կստանան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ համընդհանուր առողջապահության նոր ծրագրի շրջանակներում դեղորայքային կազմակերպությունների հետ հանդիպումից հետո։

Ինչպես նշել է նախարարը, խոսքը դեղորայքի այն տեսակների մասին է, որ հիվանդներին հարկավոր է ընդունել երկարաժամկետ կամ մինչեւ կյանքի վերջը:

«Շուտով ուժի մեջ կմտնի եւս մեկ պետական ծրագիր, որի առաջին փուլում հասանելի կլինեն 4-5, հիմնականում խրոնիկ հիվանդությունների դեմ պայքարող դեղորայք: Այդ թվում են սրտանոթային համակարգի խնդիրները, էնդոկրինոլոգիական հիվանդությունները, բրոնխային ասթմատիկ եւ թոքերի խրոնիկական հիվանդությունները: Ինչ վերաբերում է բյուջեին, առաջին փուլում կարծում ենք, որ այն մոտ 5 մլն լարի կկազմի»,- հայտարարել է Սերգեենկոն:

Թողնել պատասխան