Հայր Անտիմոզ. «Օրհնել կարելի է ամեն ինչ, նույնիսկ` կանանց»

11668150_1078413058894536_370651287_nՀայր Անտիմոզ Բիճինաշվիլին, մեկնաբանելով սոցիալական ցանցերում տարածված` օրհնված  «Iphone»   հեռախոսների մասին տեսանյութը, ասել է.

«Ի՞նչ է պատահել, ի՞նչ աղմուկ եք բարձրացրել, Սուրբ ջրով կարելի է օրհնել ամեն ինչ` Iphon-ներ, մեքենաներ, գազօջախներ, նույնիսկ կանանց»:

Հոգևորականն այս մասին կարծիքն արտահայտել է սոցցանցի` իր էջում: Հիշեցնենք` տարածված տեսանյութում պարզ երևում է` ինչպես է հոգևոր հայրը օրհնում ոչ միայն վաճառակետի տարածքը, այլ նաև տեխնիկան` մասնավորապես «Iphone»     հեռախոսները:

Տեսանյութը տեղադրվել է նաև «Iphone +» ընկերության`  Թբիլիսիի խանութների ցանցի պաշտոնական էջում  և մեծ արձագանք է գտել Վրաստանի օգտատերերի շրջանում: Նախառեձնության հեղինակները սա համարել էին այսպես կոչված` սատանայական որակում ստացած արտադրանքի նկատմամբ մարդկանց վստահությունը վերականգնելու քայլ:

Թողնել պատասխան