Ցավալի է, որ Վրաստանից առաջադրված թեկնածուների ցանկը չհաստատվեց». Դոլիձե

«Ցավալի է, որ դեռեւս չի ստացվում Եվրադատարանում Վրաստանից առաջադրված թեկնածուների հաստատումը»:Այս մասին լրագրողներին ասել  է  Եվրոպական եւ Եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետական նախարար Վիկտոր Դոլիձեն:

«Ես չգիտեմ, թե որ չափորոշիչների հիման վրա է  կատարվել մերժումը, բնական է՝ չեմ կարող մեկնաբանել այն, ինչ չգիտեմ: Մնացածն ապագան ցույց կտա»,- ասել է Դոլիձեն՝ ավելացնելով, որ նշված որոշումը Վրաստանի հեղինակությանը չի վնասում:

«Մի քանի օր առաջ եմ վերադարձել Բրյուսելից, որտեղ մեր արեւմտյան գործընկերների հետ ակտիվ  հաղորդակցություն ունենք: Վրաստանի հեղինակությունը բավականին բարձր է ինչպես արեւմուտքում, այնպես էլ կենտրոնական Ասիայում եւ արեւելյան Եվրոպայում»,- հայտարարել է Դոլիձեն:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդում Ստրասբուրգի դատավորների ընտրության նիստը մերժել է Վրաստանի կողմից ներկայացված բոլոր 3 դատավորների թեկնածությունը:

Թողնել պատասխան