«Amnesty international»-ը գնահատական է տվել Վրաստանի աղմկահարույց դեպքերին

rustavi2«Ռուսթավիհեռուստաընկերության շուրջ իրավական վեճըխոսքի ազատության տեսանկյունից անհանգստությունների   տեղիք է տալիս: 

Այս մասին ասվում է «Amnesty international»՝ միջազգային կազմակերպության հետազոտությունում, որը վերաբերում է 2015 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը: Փաստաթղթում նշված է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ, այս պահին անազատության մեջ գտնվող Գիգի Ուգուլավայի գործը: Ինչպես նաև առանձին նշվում է ԼՀԲԹ համայնքի իրավունքների շուրջ ներկայում զարգացող գործընթացները:

Զեկույցն անդրադառնում է նաեւ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ Ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի փաստերին: «Amnesty international» -ի `  փետրվարի 23-ին հրապարակված տարեկան հաշվետվության` Վրաստանին վերաբերող հատվածում,  նշված դեպքերում Ներքին գործերի նախարարության և Գլխավոր տեսչության կողմից հետաքննությունը ոչ արդյունավետ է որակվել:

Թողնել պատասխան