Տղիբուլիի հանքագործները վերսկսել են բողոքի ակցիան

b2f43f069996fe9149f889a2eee220d6«Վրաստանի նախագահի աշխատակազմը մանրամասն կուսումնասիրի Տղիբուլիում տեղի ունեցող գործընթացները»: Այս մասին «Interpressnews»-ին  տեղեկացրել են Վրաստանի նախագահի աշխատակազմից:

Հարցի առընչությամբ`  նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Տղիբուլիից`  մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Էլիսո Չափիձեի հետ:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ`  պատգամավորը տեղեկացրել է, թե ինչ պահանջներ են առաջ քաշում հանքագործները:
Վերջիններս  փետրվարի 28- ին վերսկսել են բողոքի ակցիան:  Ակցիայի մասնակիցները կրկին հավաքվել են  Մինդելիի անվան ածխի հանքավայրի մոտ: Նրանց հետ են նաև տեղի բնակչությունը և մի խումբ ուսանողներ, ովքեր Թբիլիսիից Տղիբուլի են մեկնել`  հանքագործներին աջակցելու նպատակով:
«Interpressnews»-ի  փոխանցմամբ ակցիան խաղաղ բնույթ է կրում: Հանքի աշխատողների պահանջը նույնն է` աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:

Տեղեկությունը և  լուսանկարը`«Interpressnews»-ի

Թողնել պատասխան