Ջանելիձե.Պատրաստ ենք համագործակցել գերմանական կողմի հետ

mikheil_janelidze_17.06.2014Գերմանիան կշարունակի աջակցել`  Վրաստանում եվրոպական չափանիշների ամրապնդմանն ու եվրոպական արժեքների տարածմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն` Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում:

Արտգործնախարարի խոսքով`  հանդիպումների ընթացքում Գերմանիան ևս մեկ անգամ կարևորել է Վրաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները:  Ջանելիձեն նաև նշել է, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որ Վրաստանը հաջողությամբ ավարտի վիզայի ազատականացման հարցը:

«Մենք պատրաստ ենք այս ուղղությամբ համագործակցել գերմանական կողմի հետ»,—  ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Գերմանիա էր  մեկնել փետրվարի 23-ին: Մինչև փետրվարի 26-ը նախարարը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի գործադիր և օրենսդիր մարմինների, գործարար խմբերի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ,  ելույթ ունեցել հայտնի վերլուծական կենտրոններում:

Պաշտոնական այցի մանրամասները հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Գրում է ինտերպրեսնյուսը:

Թողնել պատասխան