Վրաստանում Իսպանիայի դեսպանատուն կգործի

Flag_of_Spain.svgԻսպանիան մոտ ապագայում իր դեսպանատունը կբացի Վրաստանում: Այս մասին հայտարարել է Թբիլիսի այցելած Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա – Մարգալյոն:

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է.  «Վրաստանը մեր կարևոր գործընկերն է: Իսպանիան իր դեսպանությունը կունենա այստեղ: Մենք մտադիր ենք ընդդայնել երկկողմ համագործակցությունը` առաջին հերթին զբոսաշրջության,  մշակույթի և Էներգետիայի ոլորտներում»:

Ջանելիձեն իր հերթին կարևորել է Վրաստանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նա ասել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է`  Թբիլիսիում արդեն աշխատում է Վրաստանում Իսպանիայի հարցերով ժամանակավոր իրավաբան, շատ շուտով ` Իսպանիայի լիարժեք դեսպանությունը կսկսի գործել: Արտգործնախարարը իր իսպանացի գործընկերոջ այցը համարել է միջազգային ձևաչափում համագործակցության ընդդլայնման կարևոր քայլ,  նաև հավելել է, որ քննարկել են Վրաստանի և Իսպանիայի միջև ուղիղ չվերթների հնարավորության հարցը:

Թողնել պատասխան