Իլյա 2-րդ. Տարածքային ամբողջականության հարցը մեր երկրին մեծ ցավ է պատճառում

iliya2gruz-580x435Վրաստանի պատրիարքարանում վրացական սփյուռքի ներկայացուցիչներին ընդունել է Ամենայն վրաց կաթողիկոս Իլյա 2-րդը:  Նախաձեռնությունը Սփյուռքի հարցերով նախարարությանն է, մասնակցել են Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում բնակվող վրացական սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ:

Այս հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս- պատրիարք Իլյա 2-րդը համարել է պատմական:  «Մենք` վրացիներս, զարմանալի հատկություն ունենք: Մեր սրտերը լիքն են սիրով և այդ սերը մեզ համախմբում է: Նա, ով մեկ անգամ եղել է Վրաստանում, չի կարող մոռանալ այս երկիրը: Այդ սերը մեզ տվել է Բարձրյալը: Կա սեր, կա Վրաստան», -ասել է պատրիարքը:
Իլյա 2-րդը ևս մեկ հայտարարություն է արել, այս անգամ ` Իսպանիայի արտաքին գործերի միջազգային համահագործակցության նախարար Խոսե Մանուել- Գարսիա Մառգալյոյի հետ հանդիպման ժամանակ. « ես ասել եմ Պուտինին, որ տարածքային ամբողջականության հարցը մեր երկրին մեծ ցավ է պատճառում, սա բաց վերք է, որն  այսպես թողնել չի կարելի:  Վրացիների և աբխզաների միջև երբեք կոնֆլիկտներ չեն եղել, դա արհեստականորեն արվեց»,- օտարերկրյա հյուրին հայտնել է պատրիարքը:
Երկրի հոգևոր առաջնորդը անդրադարձել է նաև Վրաստանի`  եվրոպական ընտրությանը`  ասելով,  որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանը Եվրամիության անդամ դառնա: «Դա տեղի կունենա շատ շուտով»:

Պատրիարքի հայտարարությունների մասին հայնտել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Թողնել պատասխան