22222

Փետրվարի 26-ին Վիեննայում Ռուսաստանը եւ Վրաստանը կսկսեն քննարկումներ անցկացնել կողմերի միջեւ «բաց երկնքի» քաղաքականություն հաստատելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով ռազմադիվանագիտական աղբյուրների վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ РИА Новости-ին տեղեկացրել էր, որ 2018 թվականից «բաց երկնքի» քաղաքականության մասին պայմանագրով նախատեսված այսպես ասած դիտորդական չվերթները գտնվում են դադարեցման եզրին, քանի որ Վրաստանը չի ցանկանում բացել իր…

litva

8-րդ միջազգային կրթական փառատոնը տեղի է ունենում «Expo Georgia»-ում: Երկու օրվա ընթացքում 18-ից 30 տարեկան երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու 12 երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջարկներին: Այդ երկրների թվում է նաև Լիտվան, որը վրաստանցի դիմորդներին առաջարկում է անվճար ուսումնական ծրագրեր: Ծրագրեր են առաջարկվում երկրի 10 առաջատար բուհերում: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն են ընձեռում բուհերի վիրտուալ շրջագայություն իրականացնել Լիտվայում: Ցուցահանդեսին…

police-line

Թբիլիսիում մահացած են գտել 20 տարեկան աղջկա: Նրա մարմնին առկա են սառը զենքով հասցված վնասվածքներ։ Դեպքի մասին լրացուցիչ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Մարմինը հայտնաբերվել է Թեմքայի իրավապահների կողմից, դեպքի վայրում այժմ աշխատում են փորձագետ-քրեագետների խմբեր: ՆԳՆ-ի տվյալներով, հայտնի է մահացածի ինքնությունը: Մարմինը տեղափոխվել է հետաքննության: «Այսօր լուսաբացին, Թեմքայի թաղամասում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ ըստ նախնական տեղեկատվությամբ, սառը զենքով…

տուրիզմ

Փետրվարի 27-ին Expo Georgia-ի երրորդ տաղավարում տեղի կունենա զբոսաշրջության ոլորտում կարիերա ծրագրող ուսանողների համար նախատեսված ցուցահանդես: Ցուցահանդեսին կմասնակցեն Վրաստանի զբոսաշրջային ազգային գործակալության և Ցուցահանդեսների Միջազգային Բյուրոյի անդամ ավելի քան 25 կազմակերպություն։ «Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան խոսել առաջատար հյուրանոցների և ճամփորդական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց գործունեությանը և պարզել, թե գործատուները որ հմտություններն են առաջնային համարում զբոսաշրջության ոլորտի համար»,…

զուգդիդ

Վրաստանի կույրերի ֆուտբոլի հավաքականի անդամ և կույրերի միության նախագահ Բաչուկի Խասաիայի համար նշանակվել է հատուկ խնամող, ով կօգնի նրան տեղաշարժվել փողոցում: Նման որոշում ընդունել է Զուգդիդիի քաղաքապետարանը: Երկու փոքրիկների հայրը փողոցում տեղաշարժվել կարողանում է միայն կնոջ օգնությամբ: Մարտից քաղաքապետարանը կվճարի 100 լարի՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց փողոցում տեղաշարժվել օգնողին: Խասաիան խոսել է նաև կույրերի միության այլ անդամների ծանր սոցիալական…

լյուքսեմբուրգ

Այսօր պաշտոնական այցով Վրաստան կժամանի Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը: Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ երկօրյա այցի ընթացքում Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, արտաքին և ներքին գործերի նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր, օրակարգում են նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ հետ Վրաստանի հարաբերությունների, տարածաշրջանում ընթացող իրադարձությունների մասին խնդիրները:

bagebissaagento

Թբիլիսիում ջրծաղիկ ախտորոշմամբ բարդ վիճակում գտնվող երեխայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Մայրաքաղաքի թիվ 56 մանկապարտեզում, ուր հաճախում էր վերջինս, տնօրենի խոսքով նույն նշաններով ևս մի քանի երեխա կա, սակայն նրանց մոտ համեմատաբար կայուն վիճակ է: «Այս վիրուսները մշտապես կան, ես չգիտեմ, թե ինչու է նման ողբերգություն պատահել: Ընտանիքը, ամբողջ մանկապարտեզը շփոթության մեջ է»,-ասել է 56-րդ մանկապարտեզի…

230655534

Գուդիաշվիլիի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կվերանորոգվի ավելի քան 30 շենք, որոնցից 20-ը ներառված են Վրաստանի մշակութային ժառանգության ցանկում: Քաղաքապետ Կախա Կալաձեն տեղեկացրել է, որ Թբիլիսիի պատմական մասում գտնվող Լադո Գուդիաշվիլիի հրապարակի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։ 2015 թ.-ի մարտից արդեն սկսվել են գեղանկարիչ Լադո Գուդիաշվիլիի անունը կրող հրապարակի վերականգնման ու պահպանման համար…

taxi1

Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» շարժման նախաձեռնությամբ առաջիկա օրերին մայրաքաղաք Թբիլիսիում կշրջեն «հակաօկուպացիոն» տաքսիներ: «Տաքսիների վրա պատկերված են լինելու Վրաստանի պետական դրոշն ու ռուսական բռնազավթման գլխավոր հատկանիշը՝ փշալարը»,-տեղեկացնում է deoccupation.ge կայքը: Նշվում է, որ տաքսիները տեղեկատվական և ճանաչողական գործառույթ են իրականացնելու։ Առանց հաշվիչի աշխատող տաքսիների վարորդները ուղևորին գումարի չափ չեն ասելու, յուրաքանչյուր ուղևոր ինքն է որոշելու արժեքը: Հիշյալ միջոցով ստացված հասույթն ուղղվելու է Շիդա Քարթլիում շփման…