1510214596

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Լեհաստանի սենատի մարշալ Ստանիսլավ Կարչեւսկիին: «Ինտերպրեսնյուսին» նախագահի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպման ընթացքում խոսվել է Լեհաստանի կողմից Վրաստանի Եվրոպական ինտեգրման գործընթացի աջակցության, Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ստեղծված իրավիճակի եւ խորհրդարանական հարաբերությունների խորացման մասին: Վրաստանի նախագահը ողջունել է խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ գործընկերական…

herman

Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը հայտարարել է, թե մտածում են Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունն առավել ընդլայնելու մասին։ «Ինչպես գիտեք, մոտենում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: Եվրախորհրդարանն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ:  Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ հարաբերությունները կհասցնի նոր մակարդակի: Վստահ եմ՝ Վրաստանում էլ կան քաղաքական գործիչներ, ովքեր կարծում են, որ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ հարաբերությունները ծառայում են համընդհանուր շահերին»…

moscoweveryday_visa 1

Բոսնիա և Հերցեգովինան Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է վիզայի ռեժիմը: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: Տեղեկատվությունը հաստատում է Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսությունը: Վրաստանի քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել ցանկացած ժամանակ ՝ 6 ամսվա ընթացքում մինչև 90 օր: Մինչ այս, Բոսնիա եւ Հերցեգովինա մեկնելու համար Վրաստանի քաղաքացիները ստիպված էին վիզա ստանալ Թուրքիայից՝ այդ…

shss_logo_78965114

Վրաստանի Թեթրիծկղարո շրջանում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավորության թեկնածուն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ներքին գործերի նախարարության մեքենային: Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Վթարը տեղի է ունեցել այսօր ժամը 13:00-ին Թեթրիծկղարո քաղաքի Ճավճավաձեի փողոցում՝ ընտրատեղամասի մոտ: «Մեքենան հետադարձ կատարելու ժամանակ բախվել է Վրաստանի ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենային, որով երթևեկել են ՆԳՆ-ի գլխավոր վարչության աշխատակիցները:…

pekini-660x330-620x330

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը՝ Պեկինի փողոցը հիմնանորոգումից հետո պաշտոնապես կբացվի սեպտեմբերի 21-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։ «Պեկինի փողոցում նորոգման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս պահի դրությամբ մնացել են միայն գծանշման և հարդարման աշխատանքները: Սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 9-ին պաշտոնապես կբացենք փողոցը» -հայտարարել է Նարմանիան: Պեկինի փողոցի նորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունիսին:

af292443e95de8a61a84e352aca6f314

Կյանքի 80-րդ տարում Մոսկվայում մահացել է վրացի օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան: Տենորը վերջին ժամանակահատվածում վատառողջ էր: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին հայտնել են նրա հարազատները, երգչի դին մի քանի օրից կտեղափոխվի Վրաստան: Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին, Սուխումիում: 1965 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան՝ Դավիթ Անդղուլաձեի ղեկավարությամբ, և հետագա 9 տարվա ընթացքում երգել է…

IMG_7799 (1)

«Ռուսական քարոզչությունը փորձում է իր տեղը գտնել ոչ միայն Վրաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում: Վրաստանի կառավարությունն այս փուլում հաջողությամբ է հաղթահարում  այդ մարտահրավերները»:  

Dolidze viktor դոլիձե დოლიძე

Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն վստահ է, որ ԵՄ-ը ստիպված չի լինի Վրաստանի դեպքում գործարկել վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ:

mishveladze

Թբիլիսիի քաղաքային դատարանը Հանրային հեռուստաընկերությունից լրագրող, նախագահի մամուլի խոսնակ Միշվելաձեի ազատման մասին որոշումը անօրինական է ճանաչել: