ჯანელიძე

«Դադարեցման մեխանիզմի գործարկման հարցն այսօր օրակարգում չէ, սակայն մտահոգվելու պատճառներ կան»,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ խոսելով ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու հարցի շուրջ: Հշեցնենք՝ ԵՄ-ի մի քանի երկիր պահանջել է գործարկել Վրաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմները: Արտգործնախարարի խոսքով, Գերմանիայի ներքին գործերի նախարարի և Բունդեսթագի անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի…

2

Վրաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նինո Բոլքվաձեն Ռուսթավի 2-ի հետ զրույցում ասել է, որ ակտիվորեն զբաղված են բնակչությանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվություն փոխանցելով։ Նրա խոսքով, կենտրոնն արդեն 28 հազար մարդու է փոխանցել եվատլանտյան կառույցների մասին հիմնական գիտելիքներ։ Բոլքվաձեն նշել է, որ այս տարի ևս առավել մեծ ուշադրություն է դարձվելու շրջանների բնակիչների հետ աշխատանքին։ «Միջոցառումների մեծ մասն անցկացվել են շրջաններում, հատուկ ուշադրություն…

Margvelashvili 1

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում երկրում ընթացող գործընթացները մեկնաբանելիս անդրադարձել է նաև Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք քաղաքացիություն շնորհելու որոշում կայացնող հանձնաժողովի արդարադատության նախարարությունից նախագահի աշխատակազմ տեղափոխումը կախված է նրանց վատ աշխատանքից, Մարգվելաշվիլին պատասխանել է։ «Սեպտեմբերի 17-ին ես հայտարարություն եմ արել՝ նշելով, որ ցանկանում եմ կոմիտեն…

22689966_1533908496685345_112337523_o

Ախալքալաքի թիվ մեկ ընտրատարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հարաբերական հանգիստ են անցնում, չնայած որոշ միջադեպեր գրանցվել են։ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, հայրենասերների դաշինք»-ից պատգամավորի թեկնածու Սամվել Պետրոսյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ թեև Ախալքալաքիի որոշ ընտրատեղամասերում խախտումներ եղել են, սակայն հույս ունի, որ այդքանով կեզրափակվեն։ «Կան տեղամասեր, որտեղ բերվել են…

123

Մայիսի 13-ին  «CinéDOC-Tbilisi 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Թբիլիսիիում ներկայացվել է գերմանաբնակ քրդական արմատներով թուրք ռեժիսոր` Այշե Փոլատի Վանում  նկարահանած «Ուրիշները» (The Others) ֆիլմը: 

agh

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից վտարված ընդդիմադիր գործիչ Դաշգին Աղալարլին, ով արդեն երկու տարի է ապրում է Վրաստանում, ստիպված կլինի լքել երկիրը: 2017 թվականի մարտի 21-ին վերաքննիչ դատարանը բավարարել է ադրբեջանցի ընդդիմադիրին Վրաստանում ապաստան ստանալու խնդրանքը մերժելու մասին Վրաստանի փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարության հայցը։ Վրաստանի կողմից պաշտոնական որոշումը հայտնելուց 15 օրվա ընթացքում Դաշգին…

123

Թբիլիսիի դիվանագիտական դպրոցի ղեկավար Սոսո Ցինցաձեի կարծիքով՝ իշխանությունների կողմից առաջ քաշված «Կառավարական քաղաք»-ի կառուցումը նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել երկրում առկա սցիալական խնդիրներից:

123

«Միանշանակ չի կարելի ասել, թե Հայաստան զենիթահրթիռային համալիրը տեղափոխվել է Վրաստանի տարածքով»,֊այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին՝ մեկնաբանելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով տեղափոխվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ֊ն նման հայտարարություն էր տարածել մարտի 22֊ին՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երկու անձ…

1477330265327393

Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում վերահսկողություն են իրականացնելու «Թբիլսերվիս ջգուփի» ընկերության ծառայության ջոկատի տեսուչները, որոնք հետևելու են և, անհրաժեշտության դեպքում, տուգանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար: Ինչպես տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը՝ «Թբիլսերվիս ջգուփի» ընկերության գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում տեսուչներին ներկայացվել է իրենց գործունեության և իրավասությունների շրջանակները: Առաջին 2 շաբաթների…