«Birja Mafia»-ի անդամներից մեկն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

«Birja Mafia» ռեփ խմբի անդամներից Միխայել Մգալոբլիշվիլին ազատության մեջ է: Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը և փոխել ռեփերի խափանման միջոցը: Դատարանը բացառել է Մգալոբլիշվիլիի՝ քննությունից թաքնվելու հնարավորությունը, ազատել է նրան դատարանի դահլիճից՝ նշանակելով 50 հազար լարի փրկագին:

Դատարանի շենքի մոտ երգչին դիմավորել են նրա համախոհները, ընկերները, ընտանիքի անդամները: Ռեփերն իրեն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել հանրությանը. «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մնացին իմ կողքին, ամոթ նրանց, ովքեր փորձեցին սա օգտագործել սեփական քաղաքական նպատակների համար»:

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի է դատապարտել «Birja Mafia»-ի  երկու ադամներին: Ըստ քննության նյութերի՝ անձնական խուզարկության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է  MDMA տեսակի թմրամիջոց: Քննություն է սկսվել մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռք բերման, պահպանման և իրացման հատկանիշներով:

 

Թողնել պատասխան