Թումանյան

Վրաց մեծն բանաստեղծ Տիցիան Տաբիձեի հուշերը Հովհաննես Թումանյանի մասին. Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների փառահեղ անհատականություններից էր: Ով անձամբ ճանաչել է Հովհաննեսին, հանգամանորեն հիշում է նրա մասին բոլոր ասացվածքները: Այդ լուսավոր էակն իրեն ճանաչողների բարեկամն էր մնում ամբողջ կյանքում։ 1917 թվականի գարունն էր: Մոսկվայից նոր էի վերադարձել Թիֆլիս, ինձ հետ էր եկել նաև Կ․ Բալմոնտը: Ուրախության…

discount week

Զբոսաշրջիկները եւ Վրաստանի բնակիչները մյուս շաբաթվանից կկարողանան օգտվել երկրի սեւծովյան տարածաշրջանի՝ Աջարիայի լավագույն հյուրանոցների մեծ զեղչերից: Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը փետրվարի 24-ին սկսում է «Discount Week» արշավը, որի շրջանակներում բոլոր ցանկացողները ավելի քան 15 հյուրանոցներից կկարողանան օգտվել 30%-ից սկսած զեղչերով: Հյուրանոցներում գործող զեղչերի հետ մեկտեղ, ակցիան կգործի նաեւ Աջարիայի սննդի 11 կետերում եւ առեւտրի 5 կենտրոններում: «Discount…

mastercard

Mastercard-ի անցկացրած Digitalization of life հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակիչներն ակտիվորեն օգտվում են բանկային ծառայությունների գլոբալ թվային նորարություններից, որոշ ցուցանիշներով նույնիսկ գերազանցում են եվրոպական երկրներին: Այս մասին Starvision վրացական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Իգոր Ստեպանովը: Տեսահոլովակը ներկայացնում ենք ստորեւ՝

gnacq

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հիշեցնում է, որ շվեյցարական Stadler Rail AG կազմակերպությունը շուտով Թբիլիսիում կկառուցի վագոնների արտադրամաս: «Արդյո՞ք դրանց միջեւ տարբերություն կա»,-այսպես է վերնագրել Շվեյցարիայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գնացքների երկու լուսանկարները: Երկու լուսանկարում էլ պատկերված են Stadler կազմակերպության կողմից արտադրված գնացքները: Առաջին լուսանկարում պատկերված է Շվեյցարիայում գործող գնացքը ( © RhaetischeBahn/swiss-image.ch/Andrea Badrutt (Switzerland))։ Երկրորդ…

230655534

Գուդիաշվիլիի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կվերանորոգվի ավելի քան 30 շենք, որոնցից 20-ը ներառված են Վրաստանի մշակութային ժառանգության ցանկում: Քաղաքապետ Կախա Կալաձեն տեղեկացրել է, որ Թբիլիսիի պատմական մասում գտնվող Լադո Գուդիաշվիլիի հրապարակի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։ 2015 թ.-ի մարտից արդեն սկսվել են գեղանկարիչ Լադո Գուդիաշվիլիի անունը կրող հրապարակի վերականգնման ու պահպանման համար…

taxi1

Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» շարժման նախաձեռնությամբ առաջիկա օրերին մայրաքաղաք Թբիլիսիում կշրջեն «հակաօկուպացիոն» տաքսիներ: «Տաքսիների վրա պատկերված են լինելու Վրաստանի պետական դրոշն ու ռուսական բռնազավթման գլխավոր հատկանիշը՝ փշալարը»,-տեղեկացնում է deoccupation.ge կայքը: Նշվում է, որ տաքսիները տեղեկատվական և ճանաչողական գործառույթ են իրականացնելու։ Առանց հաշվիչի աշխատող տաքսիների վարորդները ուղևորին գումարի չափ չեն ասելու, յուրաքանչյուր ուղևոր ինքն է որոշելու արժեքը: Հիշյալ միջոցով ստացված հասույթն ուղղվելու է Շիդա Քարթլիում շփման…

ჯანელიძე

«Դադարեցման մեխանիզմի գործարկման հարցն այսօր օրակարգում չէ, սակայն մտահոգվելու պատճառներ կան»,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ խոսելով ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու հարցի շուրջ: Հշեցնենք՝ ԵՄ-ի մի քանի երկիր պահանջել է գործարկել Վրաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմները: Արտգործնախարարի խոսքով, Գերմանիայի ներքին գործերի նախարարի և Բունդեսթագի անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի…

2

Վրաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նինո Բոլքվաձեն Ռուսթավի 2-ի հետ զրույցում ասել է, որ ակտիվորեն զբաղված են բնակչությանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվություն փոխանցելով։ Նրա խոսքով, կենտրոնն արդեն 28 հազար մարդու է փոխանցել եվատլանտյան կառույցների մասին հիմնական գիտելիքներ։ Բոլքվաձեն նշել է, որ այս տարի ևս առավել մեծ ուշադրություն է դարձվելու շրջանների բնակիչների հետ աշխատանքին։ «Միջոցառումների մեծ մասն անցկացվել են շրջաններում, հատուկ ուշադրություն…

MikheilJanelidze-Dec28-2015

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի խոսքով, ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացումից մինչ օրս օգտվել է 220 հազար մարդ։ Ներկայացնելով համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո գրանցված արդյունքները, ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ջանելիձեն: Նրա պարզաբանմամբ, Վրաստանից շենգենյան գոտու երկրներ այցելությունները հիմնականում զբոսաշրջային, գործնական և մշակութային ծրագրերի նպատակով են եղել: «Վիզայի ազատականացումից օգտվել է 220 հազար քաղաքացի: Սա իսկապես մեծ…

մուստաֆա

Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի նախկին ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքին ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք՝ այսօր Թբիլիսիում վերսկսվել էր Չաբուքին Թուրքիային արտահանձնելու գործով դատական նիստը։ Դատարանը բավարարել է 10 հազար լարի գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին դատախազության միջնորդությունը։ Նշենք, որ փետրվարի 6-ին նշանակված նիստը, որի ընթացքում պետք է ելույթ ունենար մեղադրող կողմը, հետաձգվել էր մինչև փետրվարի 19-ը:…