Թումանյան

Վրաց մեծն բանաստեղծ Տիցիան Տաբիձեի հուշերը Հովհաննես Թումանյանի մասին. Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների փառահեղ անհատականություններից էր: Ով անձամբ ճանաչել է Հովհաննեսին, հանգամանորեն հիշում է նրա մասին բոլոր ասացվածքները: Այդ լուսավոր էակն իրեն ճանաչողների բարեկամն էր մնում ամբողջ կյանքում։ 1917 թվականի գարունն էր: Մոսկվայից նոր էի վերադարձել Թիֆլիս, ինձ հետ էր եկել նաև Կ․ Բալմոնտը: Ուրախության…

discount week

Զբոսաշրջիկները եւ Վրաստանի բնակիչները մյուս շաբաթվանից կկարողանան օգտվել երկրի սեւծովյան տարածաշրջանի՝ Աջարիայի լավագույն հյուրանոցների մեծ զեղչերից: Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը փետրվարի 24-ին սկսում է «Discount Week» արշավը, որի շրջանակներում բոլոր ցանկացողները ավելի քան 15 հյուրանոցներից կկարողանան օգտվել 30%-ից սկսած զեղչերով: Հյուրանոցներում գործող զեղչերի հետ մեկտեղ, ակցիան կգործի նաեւ Աջարիայի սննդի 11 կետերում եւ առեւտրի 5 կենտրոններում: «Discount…

mastercard

Mastercard-ի անցկացրած Digitalization of life հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակիչներն ակտիվորեն օգտվում են բանկային ծառայությունների գլոբալ թվային նորարություններից, որոշ ցուցանիշներով նույնիսկ գերազանցում են եվրոպական երկրներին: Այս մասին Starvision վրացական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Իգոր Ստեպանովը: Տեսահոլովակը ներկայացնում ենք ստորեւ՝

gnacq

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հիշեցնում է, որ շվեյցարական Stadler Rail AG կազմակերպությունը շուտով Թբիլիսիում կկառուցի վագոնների արտադրամաս: «Արդյո՞ք դրանց միջեւ տարբերություն կա»,-այսպես է վերնագրել Շվեյցարիայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գնացքների երկու լուսանկարները: Երկու լուսանկարում էլ պատկերված են Stadler կազմակերպության կողմից արտադրված գնացքները: Առաջին լուսանկարում պատկերված է Շվեյցարիայում գործող գնացքը ( © RhaetischeBahn/swiss-image.ch/Andrea Badrutt (Switzerland))։ Երկրորդ…

230655534

Գուդիաշվիլիի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կվերանորոգվի ավելի քան 30 շենք, որոնցից 20-ը ներառված են Վրաստանի մշակութային ժառանգության ցանկում: Քաղաքապետ Կախա Կալաձեն տեղեկացրել է, որ Թբիլիսիի պատմական մասում գտնվող Լադո Գուդիաշվիլիի հրապարակի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում։ 2015 թ.-ի մարտից արդեն սկսվել են գեղանկարիչ Լադո Գուդիաշվիլիի անունը կրող հրապարակի վերականգնման ու պահպանման համար…

taxi1

Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» շարժման նախաձեռնությամբ առաջիկա օրերին մայրաքաղաք Թբիլիսիում կշրջեն «հակաօկուպացիոն» տաքսիներ: «Տաքսիների վրա պատկերված են լինելու Վրաստանի պետական դրոշն ու ռուսական բռնազավթման գլխավոր հատկանիշը՝ փշալարը»,-տեղեկացնում է deoccupation.ge կայքը: Նշվում է, որ տաքսիները տեղեկատվական և ճանաչողական գործառույթ են իրականացնելու։ Առանց հաշվիչի աշխատող տաքսիների վարորդները ուղևորին գումարի չափ չեն ասելու, յուրաքանչյուր ուղևոր ինքն է որոշելու արժեքը: Հիշյալ միջոցով ստացված հասույթն ուղղվելու է Շիդա Քարթլիում շփման…

ჯანელიძე

«Դադարեցման մեխանիզմի գործարկման հարցն այսօր օրակարգում չէ, սակայն մտահոգվելու պատճառներ կան»,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ խոսելով ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու հարցի շուրջ: Հշեցնենք՝ ԵՄ-ի մի քանի երկիր պահանջել է գործարկել Վրաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմները: Արտգործնախարարի խոսքով, Գերմանիայի ներքին գործերի նախարարի և Բունդեսթագի անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի…

շինարար

Վրաստանի Գուրջանի քաղաքի (մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա) ոգելից խմիչքների գործարանի շինարարական աշխատանքների ժամանակ երիտասարդ բանվորը վայր է ընկել և տեղում մահացել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդը հատուկ հոսանքի աղբյուրները կաթսաներին էր միացնում, հայտնում է interpressnews.ge-ն: Ոստիկանությունը անվտանգության կանոնների խախտման հետաքննություն է սկսել: Հավելենք, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի շինհրապարակներից մեկում ևս մեկ աշխատող էր մահացել: Անցյալ տարվա ընթացքում երկրի տարածքում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում 41…

611

Աղմաշենեբելի 60 հասցեում երեկ ուշ գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել: Այն մարելու համար դեպքի վայրում մոբիլիզացվել է 21 հրշեջ մեքենա, 100 հրշեջ-փրկարար: Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության Թբիլիսիի բաժանմունքի պետի տեղակալ Մամուկա Կղիրիմելին լրագրողներին հայտնել է, որ հրդեհը տարածվել է մոտ 1500 քմ մակերեսով: «Ուժգին հրդեհի մասին ահազանգ էր ստացվել: Հաջողվել է հրդեհը ժամանակին տեղայնացնել, ոչ ոք վնասվածք չի ստացել»,-ասել է Կղիրիմելին՝ ընդգծելով, որ շենքը պատմական նշանակություն…

2

Վրաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նինո Բոլքվաձեն Ռուսթավի 2-ի հետ զրույցում ասել է, որ ակտիվորեն զբաղված են բնակչությանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվություն փոխանցելով։ Նրա խոսքով, կենտրոնն արդեն 28 հազար մարդու է փոխանցել եվատլանտյան կառույցների մասին հիմնական գիտելիքներ։ Բոլքվաձեն նշել է, որ այս տարի ևս առավել մեծ ուշադրություն է դարձվելու շրջանների բնակիչների հետ աշխատանքին։ «Միջոցառումների մեծ մասն անցկացվել են շրջաններում, հատուկ ուշադրություն…