levan-Izoriya-32y4zybmx4zauu0roncs22

Բանակում ծառայելու շահագրգռվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 2018 թվականից դպրոցներում ծրագրվում է զինվորականների կողմից բաց դասախոսություններ անցկացնել և ընդհանուր դասագիրք կազմել: Այս մասին «Պալիտրանյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նրա խոսքերով՝ խնդիրը համընդհանուր է և այն լուծելու համար համակարգված աշխատանք է պահանջվում տարբեր գերատեսչություների միջև. «Քաղաքացին պետք է գիտակցի պետության առջև ունեցած պատասխանատվությունը…

ucha nanuashvili omucmen

Վրաստանի Մարդու իրավունքների գործող պաշտպան Ուչա Նանուաշվիլին անդրադարձել է ապագա օմբուդսմենի թեկնածուների ընտրության գործընթացին՝ նշելով, որ ոչ կառավարական ոլորտը հարցը թնջուկ է դարձրել։ «Մարդու իրավունքների պաշտպանը  պետք է լինի անկախ, իշխանության համար ոչ հարմար։   Նա պետք է ունենա մարդու իրավունքների ոլորտում աշխատանքային փորձ և ամենակարևորն այն է, որ առաջնորդվի ճիշտ սկզբունքներով: Պետք է ընտրվի ամենալավը:  Իմ…

prokur_18_1

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում  ձերբակալված անձը մյուս երեք ահաբեկիչների հետ բնակվել  է Թբիլիսիի Իսանի թաղամասի Գաբրիել Սոլոսի փողոցի բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում: Ըստ դատախազության, կասկածյալին ձերբակալելիս, իրավապահները նրա մոտ հայտնաբերել են անօրինական կերպով ձեռք բերված զենք ու փամփուշտներ: «Վրաստանի գլխավոր դատախազությունը ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվելու, ահաբեկչական գործողություններին աջակցելու, ահաբեկչություն իրականացնելու նպատակով անօրինական կերպով զենք ձեռք բերելու…

margvelashvili

Վրաստանի նախագահն արձագանքել է երկու օր առաջ Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանի Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությանը:

23593795_1779257118773689_6686002843124514991_o

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ամերիկայի միացյալ նահանգներ կատարած պաշտոնական այցն ավարտել է ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմամբ: Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը Իզորիան և ԱՄՆ  խորհրդի քարտուղար Ռերբերտ Ռայմոնդ Մակմաստերը անդրադարձել են անվտանգության ոլորտում ԱՄՆ-Վրաստան համագործակցությանը վերաբերող հարցերին: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Սևծովյան շրջանում անվտանգության, տարածաշրջանում կայունության պահպանմանն ու այդ գործում Վրաստանի դերակատարությանը: «Մենք…

22540118_1219491388152858_690437985113746828_n

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կիզիլաջլո գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․«2017 թվականի հոկտեմբերի 19-ի ուշ գիշերը Մառնեուլիի շրջանի Կիզիլաջլո գյուղում «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի ուղղությամբ ինքնաձիգով կրակ է բացել, ինչի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել 4 անձ: Վիրավորները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:…

22459440_1744226782276723_3733133734790858668_o

Վրաստանի և Լատվիայի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Թբիլիսիում՝ քննարկելու «ընդհանուր պաշտպանության» զարգացման վերաբերյալ հարցեր: «Ընդհանուր պաշտպանության» եզրույթը  վերաբերում է Վրաստանի ինքնապաշտպանության մակարդակի զարգացմանը: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և նրա Լատվիացի գործընկեր Ռայմոնդս Բերգմանիսն ընդգծել են ակտիվ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև խոսել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին: Լատվիայի պատվիրակության ղեկավարը բարձր է…

tavdacvis-saministro

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ Բորջոմիի և Ատենի կիրճերում հրդեհի տեղայնացման աշխատանքներում ներգրավված զինվորականներին 625 լարիի չափով պարգևավճար է տրվել: «100 զինծառայողի «Հրդեհի ժամանակ ցուցաբերած խիզախության համար» պարգևավճար է տրվել, 957 զինծառայողի և 7 քաղաքացու շնորհակալություն են հայտել, 228 զինծառայողի պատվոգիր է տրվել, շնորհակալագիր՝ 42  քաղաքացիական անձանց»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարար Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել զինծառայողներին,…

tavdacvis-saministro

Վրաստանի Պաշտպանության  նախարարության փոխանցմամբ՝ Աֆղանստանում Բագրամի ավիաբազայից 5 կմ հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով  վիրավորվել է Վրաստանի Զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի զինծառայող կապրալ Զաուր Կոմախիձեն: Նախարարության փոխանցմամբ՝ վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահի դրությամբ, Կոմախիձեն գտնվում է Բագրամի ավիաբազայի հիվանդանոցում: Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, հիվանդանոցից դուրս կգրվի…

tavdacvis-saministro

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Աֆղանստանում, Բագրամի ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորված վրաստանցի զինծառայողների մասին տեղեկատվություն է տարածում: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, թե սերժանտ Գիորգի Ծիքարաշվիլիի և առաջին դասի շարքային Իրակլի Կուճուխիձեի առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ նրանց տեղափոխելու են Գերմանիա: «Ինչ վերաբերում է ավագ լեյտենանտ Իվերի…