mamuka_mdinaradze

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը («Վրացական երազանք»-ը)  ողջունում է մարդու իրավունքների պաշտպանի կողմից սովորաբար հնչող կառուցողական քննադատությունը:

11111

Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ բավարարել է անցած շաբաթ Խորավա փողոցում 16-ամյա երկու երեխաների մահվան պատճառ դարձած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ դատախազության միջնորդությունը և դեպքը թաքցնելու մեջ մեղադրվող հինգ անձանցից երեքի նկատմամբ կիրառել է նախնական կալանք։ Խոսքը երեք չափահաս անձանց մասին է, որոնց սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Մեղադրյալներից մեկն աշակերտներից մեկի ծնողն է, ով ըստ քննության՝ տեղեկացել…

ngn

Թբիլիսիի Խորավա փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող անչափահասը, որը թաքնվում էր ոստիկանությունից, երեկ երեկոյան ինքնակամ հանձնվել է: Գ.Ջ.-ի փաստաբանի խոսքով, ընտանիքը երեկ է պարզել մեղադրյալի գտնվելու վայրը և որոշում է կայացրել, որ Գ.Ջ.-ն ներկայանա Ներքին գործերի նախարարություն՝ օգնելով պարզել միջադեպի հետ կապված մանրամասները: Նշենք, որ Գ.Ջ.-ին երեկ հեռակա ազատազրկել են: Ձերբակալված է ևս մեկ…

photo-qhalbi-dilomi-4.12.2017-768x401

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից կին է ձերբակալվել՝ Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բարձրագույն կրթության կեղծ դիպլոմներ պատրաստելու մեղադրանքով:

Կալաձե kaladze

Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն հրաժարվել է քաղաքապետի աշխատավարձից: Քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Կալաձեն կաշխատի քաղաքապետի պաշտոնում, սակայն աշխատավարձը կուղղի ոչ թե սեփական կարիքներին, այլ բարեգործության: Համաձայն հայտարարության, Կալաձեն  նշել է, որ կան բազմաթիվ  քաղաքացիներ, ովքեր ֆինանսապես ծայրահեղ վիճակում են ապրում՝ տարբեր պատճառներով չօգտվելով նաև  սոցիալական ծրագրերից։  Կալաձեի աշխատավարձը կուղղվի հենց նման ընտանիքներին։ Հատկանշական…

saqalaqo-sasamartlo

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվածի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ։ Առաջարկն արել է դատախազությունը։ Երկրի դատախազությունը նշում է, որ ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածը անձը Ռուսաստանի քաղաքացի է, ում 17 տարվա ազատազրկում է սպառնում։ Մեղադրյալի փաստաբանը հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում էր դիմել դատական գործընթացը փակ ռեժիմով անցկացնելու խնդրանքով: Փոխանցում է «ipn.ge»-ն: