3

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Վրաստանի Էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեի ծննդավայր Սամտրեդիայում մի փոքրիկ «Հավլաբար» կա։ «Կալաձեն ասում է, որ Սամտրեդիայում հենց այդպես էլ անվանում են՝ փոքրիկ Հավլաբար։ Երկու փողոց կա այնտեղ, որ հայերի մայլա են անվանում»,- Հայաստանի հանրային ռադիոյի հետ զրույցում ներկայացնում է  «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը: Վերջինս նշում է,…

ceskoori-cr-739x428

«Հոկտեմբերի 21-ին ընտրատարածքում ընտրողը կստանա երեք տեսակի՝ բաց երկնագույն, վարդագույն և կանաչ քվեաթերթիկներ», – այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անա Միքելաձեն։ Ըստ Միքելաձեի՝ քվեարկության մասնակիցներն ընտրելու են կուսակցություն կամ դաշինք, սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր և քաղաքապետ: «Բաց կապույտ քվեաթերթիկը նախատեսված է համամասնական ընտրությունների համար, որով ընտրվելու է կուսակցությունը: Վարդագույն քվեաթերթիկը նախատեսված է սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր…

ndi1176

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի վրաստանյան գրասենյակի տնօրենը հուսով է, որ ընտրությունների օրը բոլորը կկարողանան քվեարկել՝ զերծ մնալով բռնություններից ու ահաբեկումներից։ «Պետք է նշել, որ բռնությունը տեղ չունի», – ասել է ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վրաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Թորնտոնը` խոսելով նախընտրական շրջանի մասին։ «Հուսով ենք, որ առաջիկա օրերին՝ այդ թվում ընտրությունների օրը, բոլորը կկարողանան քվեարկելու իրենց…

237590006

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության ներկայացուցիչները Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ նախատեսվող ցույցից առաջ տեղադրել են վրաններ, իսկ Ուկրաինայի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության միջոցառումներ։ «Նոր ուժերի շարժում» կուսակցության մի քանի հազար կողմնակիցները Միխեիլ Սաակաշվիլիի և մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը,…

1

«Վրացական երազանք» կուսակցության Իսանիի ընտրատարածքի մեծամասնական թեկնածուն Իլիա Ջիշկարիանին է, ով ասում է, թե հարազատ շրջանի խնդիրներն անգիր գիտի:

6F0BD757-9217-488E-A3D4-AE963C7EEAA8_w1023_r1_s

Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հոկտեմբերի 18-19-ը կայցելի Բրյուսել: Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, այցի շրջանակներում փոխվարչապետը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում (AFET): Միխեիլ Ջանելիձեն կխոսի Վրաստանում եվրոպական օրակարգի, ներկայիս և հետագա բարեփոխումների, եվրաինտեգրման տեսլականի և հեռանկարների մասին, նախարարը Եվրոպական խորհրդարանին կտեղեկացնի նաև օկուպացված տարածքների վերջին զարգացումների մասին։ Արտգործնախարարի՝ Բրյուսել այցի շրջանակներում կկայանան հանդիպումներ Եվրոպական…

lars

Վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը: Տարածված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ կնոջը ձերբակալել են Վերին լարսի սահմանային անցակետում: Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրա ինքնությունը չեն հրապարակում: Հայտարարությունում ասվում է, որ վերջինս կասկածվում է ահաբեկչական խմբավորումներում երիտասարդներին ներգրավվելու և Սիրիա ուղարկելու մեջ: Ռուսաստանի անվտանգության…

kvirik

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել աբխազական կողմին՝ պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 25 մարդու աճյունը նույնականացնելու ու Թբիլիսիին փոխանցելու համար։ Կվիրիկաշվիլին նշել է, որ «եղբայրասպան պատերազմը կյանքից զրկել է լավագույններին»: Վարչապետը վստահ է, որ կգա ժամանակ, երբ վրացիները, աբխազներն ու օսերը հաշտեցման համար կոնկրետ քայլեր կձեռնարկեն: «Այս եղբայրասպան պատերազմը խլել է լավագույններին: Նրանց պահվածքը դեռ…

Irakliy-Kobaxidze

«Քութայիսիում խորհրդարանի շենք ջուր է լցվել, անհապաղ վերանորոգում է անհրաժեշտ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: «Դուք տեսնում եք, թե ինչ վիճակում է Քութայիսիի շենքը, ինչ վիճակում է հարակից տարածքը: Անշուշտ, բարենպաստ իրավիճակ չէ: Ցավոք, անձրևաջրերը ներս են լցվում: Կարևոր է նաև հարակից տարածքների կարգավորումը»,- հայտարարել է Կոբախիձեն: Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի՝ Քութայիսիի…

cms-image-000023471

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Կոբա Նակղոփիային հետ են ուղարկել Ուկրաինայի Բորիսպոլի օդանավակայանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր Միխեիլ Սահակաշվիլին, ով այսօր Ուկրաինայում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից: Նրա խոսքով, սահմանապահները բացատրություն չեն ներկայացրել: Սահակաշվիլին նաև հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որով…