NOR.ge Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածուները (կենսագրական տվյալներ)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածուների կենսագրական տվյալները:

Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Երևանի Տնտեսական-իրավաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: 2000թ. ավարտել է Թբիլիսիի Գաենաթիի համալսարանի հոգեբանության և վրաց լեզվի բաժինը: 1994թ.-ից մինչև այժմ աշխատում է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում որպես վրաց լեզվի ուսուցչուհի:

2008 – 2009 թթ. աշխատել է որպես տնօրեն համանուն դպրոցում: 2009-2011թթ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի տնօրեն: 2014թ. մինչ օրս Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր է: Տիրապետում է հայերենին, վրացերենին և ռուսերենին: Ամուսնացած է ունի մեկ որդի և մեկ դուստր:
Ընտրություններում նրա կարգախոսն է
«Հզոր ինքնակառավարում հզոր Վրաստանի համար»:

Գրիգոր (Լյովա) Մխիթարյանը ծնվել է 1960թ. Գանձա գյուղում: 1966-1977թթ. գերազանցությամբ ավարտել է Գանձայի Շոթա Ռուսթավելիի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ծառայել է Խորհրդային բանակում: Ունի տնտեսագիտական և իրավաբանական բարձրագույն կրթություն: 1991-2011թթ. աշխատել է Վրաստանի Հարկային ծառայությունում: 2010թ.-ից մինչ օրս Նինոծմինդայի սակրեբուլոյի պատգամավոր է` Գանձայի գյուղական համայնքի անունից: Ամուսնացած է ունի երկու որդի և մեկ դուստր:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջնորդվում է
«Մունիցիպալիտետի մակարդակով տեղական իշխանությունների (գործադիր և ներկայացուցչական) լիազորությունների կրճատում» կարգախոսով:

Մամիկոն Պավելի Սահակյանը ծնվել է 1964թ. Բոգդանովկայում: 1981թ.
ավարտել է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը: Ունի երկու բարձրագույն կրթություն` տեխնիկական և իրավաբանական: 1998թ. գերազանցությամբ ավարտել է Վրաստանի Պետական անվտանգության ակադեմիան: 1995թ.-ից մինչ 2015թ.-ը աշխատել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության Սամցխե-Ջավախեթիի մասնաճյուղում: Ամուսնացած է, ունի 3 որդի:
«Տարածաշրջանում ստեղծել արդար միջավայր»:

Արայիկ Բդոյանը ծնվել է 1985թ.
Նինոծմինդա քաղաքում: 2002թ. ավարտել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը: 2010թ. ավարտել է Երևանի Խաչատեւր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2008-2024թթ. աշխատել է համանուն համալսարանում որպես դասախոս: 2009թ. մասնակցել է Հայաստսնի ՏԻՄ ընտրություններին որպես իրավաբան: Ամուսնացած չէ:
ՏԻՄ ընտրություններում առաջնորդվում.
«Սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրների լուծում» կարգախոսով:

Անվճար քաղաքական գովազդ

Նյութի աղբյուր ՝ nor.ge

Թողնել պատասխան